Մուտք

Australian Open-ի 3-րդ շրջանի էքսպրեսս. Մարրեյն ու Իզները հաղթանակներ կտոնեն

18:01, 22 Հունվարի 2016
Արտյոմ Հարությունյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Australian Open-ի 3-րդ շրջանի էքսպրեսսում դիտարկում ենք 2 հանդիպում: Էնդի Մարրեյը կխաղա Խուան Սոուզայի, իսկ Ջոն Իզները՝ Ֆելիսիանո Լոպեսի հետ:

Կիսվել:

Էնդի Մարրեյն այն թենիսիստներից է, ով առաջին 2 շրջանում առանց լուրջ խնդիրների շատ արագ հաղթեց մրցակիցներին: Բրիտանացին առավելության հասավ Ալեքսանդր Զվերեվի (6:1, 6:2, 6:3) և Սեմ Գրոտի նկատմամբ (6:0, 6:4, 6:1), ով առաջին սեթում ոչ մի գեյմ չհաղթելուց հետո հասկացավ, որ անիմաստ ուժեր է վատնում:

Հաջորդ փուլում Էնդիի մրցակիցը նրան քաջ հայտնի պորտուգալացի Խուան Սոուզան է, ում իր ողջ կարիերայի ընթացքում Մարրեյն ընդամենը 1 սեթ է զիջել՝ հաղթելով բոլոր 6 անհատական հանդիպումներում:

Առաջին փուլում պորտուգալացի թենիսիստը հաղթեց Միխայիլ Կուկուշնիկին, իսկ հետո 4 սեթում առավելության հասավ Սանտիագո Հիրալդոյի նկատմամբ: Հասկանալի է, որ Մարրեյի դեմ նրան ոչ մի լավ բան չի սպասվում:

Բրիտանացին առավելություն կզգա Սոուզայի նկատմամբ: Մրցաշարից առաջ անցկացրած քրտնաջան մարզումները չեն կարող արդյունք չտալ: Կարծում եմ, որ այս դիմակայությունում էլ Մարրեյը մրցակցի հարցերը արագ կլուծի:

Ջոն Իզներ՝ եվս մեկ թենիսիստ, ով կարող է պարծենալ իր կայուն խաղով: Ամերիկացին այս մրցաշարում ոչ մի սեթ չզիջելով հաղթել է Եժի Յանովիչին և Մարսել Գրանոլերսին:

Ինչ վերաբերում է Լոպեսին, ապա Իզների մրցակիցը 2-րդ շրջանում Գուիդո Պելյայի դեմ խաղում մեծ ուժեր վատնեց: Նա դժվարին հաղթանակ տարավ 5 սեթում (7:6, 6:7, 7:6, 6:7, 6:4): Կհասցնի՞ իսպանացի վետերանը Իզների դեմ խաղից առաջ վերականգնվել, թե ոչ՝ մեծ հարց է:

Իսպանացու հոգնածությունը ցանցի մոտ շարժվելու լավ շանս է Իզների համար: Իհարկե, մրցակցի ձախլիկությունը նրա համար որոշ խնդիրներ կստեղծի, բայց Իզները մեծ հաշվով այնպիսի թենիս է խաղում, որ ամեն ինչ միայն նրանից է կախված:

Ամերիկացու սեթերի -1.5 ֆորայով հաղթանակն այս խաղի համար լավ տարբերակ է:

Էքսպրես: Պարտված
Australian Open, 3-րդ շրջան
04:00/23 հնվ
Էնդի Մարրեյ - Խուան Սոուզա
Australian Open, 3-րդ շրջան
04:00/23 հնվ
Ջոն Իզներ - Ֆելիսիանո Լոպես
Վերջնական
Գ.
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Թենիսի կանխատեսումներ
Թեգեր ,,,,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Նապոլի» – «Ռոմա»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
18:01, 22 Հունվարի 2016
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի»: Պավել Պոգրեբնյակի կանխատեսումը
18:01, 22 Հունվարի 2016
«Տոտենհեմ» – «Արսենալ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
18:01, 22 Հունվարի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ