«Աուգսբուրգ» – «Բավարիա»․ Դմիտրի Սիմոնովի կանխատեսումը

23:30, 18 նյմ 2021
Հանրահայտ մարզական լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Դմիտրի Սիմոնովը կանխատեսում է արել «Աուգսբուրգ» – «Բավարիա» Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։


Չնայած նրան, որ «Աուգսբուրգը» մոտ է վտանգավոր գոտուն, սակայն վերջին շրջանում գործերը կարծես կարգավորվում են։ Թիմն արդեն քանի խաղ է, ինչ չի պարտվում։ Բացի այդ, եթե ընթացիկ մրցաշրջանում վերցնենք «Աուգսբուրգի» վերջին 5 տնային հանդիպումները, ապա դրանցից 4-ում հաջողվել է գրավել մրցակցի դարպասը։

Անկասկած, թիմերի կարգերն անհամեմատելի են։ Այստեղ ոչինչ բացատրել պետք չէ։ Սակայն, ես կարծում եմ, որ հերթական անգամ վառ և հարձակողական ֆուտբոլ կտեսնենք։ Մենք գիտենք, որ «Բավարիան» խփում է այնքան, որքան ցանկանում է։ Ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիները նաև հաճախ են նվերներ մատուցում մրցակիցներին՝ թույլատրելով խփել 1 կամ 2 գոլ։ Այնպես որ, ենթադրում եմ՝ «Աուգսբուրգը» գոնե 1 անգամ կկարողանա գրավել «Բավարիայի» դարպասը։

Հանդիպումը կայանալու է հավաքականների ելույթներից հետո։ Շատ ֆուտբոլիստներ նոր են վերադարձել, իսկ մյունխենյան գրանդի խաղացողները չեն էլ հասցրել շունչ քաշել։ Սա, իհարկե, շանս է «Աուգսբուրգի» համար։ Ամեն դեպքում, չեմ կարծում, թե ականատես կլինենք սենսացիայի։

Օրդինար: Պարտված
Բունդեսլիգա
23:30/18 նյմ
«Աուգսբուրգ» - «Բավարիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ