«Ատլետիկո»— «Վալենսիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:00, 19 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Ատլետիկո»— «Վալենսիա» հանդիպման վերաբերյալ

Դիեգո Սիմեոնեի գլխավորած ակումբը վերջին շրջանում թուլացել է: Նախորդ տուրում մադրիդցիները ոչ-ոքի խաղացին «Վալյադոլիդի» հետ, որը դարձավ երկրորդն անընդմեջ: Եթե «Ռեալի» հետ խաղում այս արդյունքն ինչ-որ չափով կարելի է համարել նորմալ, ապա «Վալյադոլիդին» «Ատլետիկոն» պետք է հաղթեր աչքերը փակ, անգամ մեկ ոտքի կանգնած:  Ինչպես և սպասելի է, «Ատլետիկոն» շատ գոլեր չի էլ խփում՝ 8 խաղում միայն 7 գնդակ, սակայն սա պատկերացրեք՝ վատագույն ցուցանիշն է 15 տարվա ընթացքում:

Սակայն պաշտպանությունում թիմը կարգապահ է. 5 խաղում Սիմոենեի տղաները որևէ գնդակ բաց չեն թողել: Իսկ եթե ավելի կոնկրետ ներքին առաջնության մասին խոսենք, 8 խաղում թիմն ընդունել է 4 գնդակ: Բիլբաոյի «Ատլետիկի» հետ «հնդկացիների» պաշտպանությունը լավագույնն է: Ու մի բան էլ. չնայած այսքան բացասական խոսքերին, «Ատլետիկոն» 3-րդ տեղում է ու հետ է մնում «Ռեալից» միայն 3 միավորով:

Եթե չհաշվենք «Այաքսից» կրած վերջին  պարտությունը, այս վերջին մի ամիսը «Վալենսիան» անցկացրել է գերազանց՝ 4 խաղ առանց պարտության, հաղթանակ «Չելսիի» նկատմամբ Չեմպիոնների լիգայում: Ներքին առաջնությունում ամեն ինչ ևս վատ չէ՝ վերջին 4 խաղում 8 միավոր 12 հնարավորից:

Սակայն այս տուրում վիճակագրությունը կարող է փչանալ, քանի որ «չղջիկները» հաջող չեն խաղում Մադրիդում: «Ատլետիկոյի» նկատմամբ վերջին արտագնա  հաղթանակը գրանցվել է հեռավոր 2011 թվականին: Այն ժամանակ անգամ Սիմեոնեն չկար: Այս շարքին վերջ տալը բարդ խնդիր է, քանի որ «Վալենսիան» բավական շատ է գնդակ ընդունում:

Կարելի է 3 տարբեր խաղադրույքներ կատարել այս խաղի վերաբերյալ, ընդ որում՝ բոլոր դեպքերում էլ կապված սակավ գոլերի ու «Վալենսիայի» պարտության հետ, բայց ես կնախըտրեմ գնալ ռիսկի ու չհավատալ, որ «Վալենսիան» գոլ կխփի:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա
18:00/19 հկտ
«Ատլետիկո»— «Վալենսիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ