Ատլետիկո Մադրիդ — Վիլլառեալ. Հովհաննես Դանիելյանի կանխատեսումը

23:30, 25 ապր 2017

Ավարտին մոտեցող, բայց չեմպիոնական ինտրիգը Էլ Կլասսիկոյից հետո վերականգնած Պրեմերայի 34րդ տուրում մադրիդյան Ատլետիկոն կհուրընկալի Եվրոպա Լիգայի գոտում դիրքերը ամրապնդելու կարիք ունեցող Վիլլառեալին:

Այս խաղի համար Ատլետիկոն, կարելի է ասել, ունի 2 խնդիր: Թիմային ոգին բարձր պահել մադրիդյան դերբիից առաջ և ամենաքիչը 1 միավոր վաստակել Սեվիլլայից բավական հեռու մնալու համար: Երկու դեպքում էլ առաջադրանքը պարզ է. չպարտվել: Վերջին 4 տնային խաղերում Ատլետիկոն հաղթանակ է տարել և այժմ, Լեսթերի արգելքը հաղթահարելուց հետո, պատրաստ է ուրախացնել սեփական երկրպագուներին, սակայն չեմ կարծում, որ նրանք մեծ ռիսկերի կգնան շատ գոլեր խփելու և խաղը վստահորեն հաղթելու համար: Ատլետիկոյի կորուստներից կառանձնացնեմ միայն Խուանֆրանի վնասվածքը:

Վիլլառեալի համար այս հանդիպումը չափից շատ կարևոր է: Թիմը պայքարում է Եվրոպա Լիգայում տեղի համար: “Դեղին սուզանավը” փորձելու է ամենաքիչը 1 միավորով հեռանալ մայրաքաղաքից: Կորուստները շատ են դեղինների շարքերում, դա նրանց, կարծում եմ, կխանգարի:

Հաշվի առնելով այս ամենը և այն փաստը, որ Ատլետիկոն և Վիլլառեալը Իսպանիայի ընթացիկ առաջնությունում ամենաքիչ քանակով գնդակներ բաց թողած թիմերն են, առաջարկում եմ խաղադրույք կատարել Ատլետիկոյի չպարտվելու վրա գոլերի տոտալը 2.5ից քիչ պայմանով:

Օրդինար: Չխաղարկված
23:30/25 ապր
Ատլետիկո Մադրիդ - Վիլլառեալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ