«Աթլետիկո» – «Ռեալ Սոսիեդադ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Իսպանիայի առաջնության ավարտին դեռ 2 տուր կա և ամենևին էլ վստահ չենք կարող ասել, որ Մադրիդի «Աթլետիկոն» մրցաշրջանը կավարտի 3-րդ հորիզոնականում, որովհետև Մադրիդի «Ռեալից» թիմը հետ է մնում ընդամենը 1 միավորով ու միևնույն ժամանակ չի ապահովել իր տեղը երրորդ տեղում, որովհետև «Ռեալ Սոսիեդադն» ունի 68 միավոր և 5 միավորով է հետ մնում Դիեգո Սիմեոնեի թիմից։ Չեմպիոնլիգյան այս տարվա քառյակը արդեն պարզ է, սակայն դիրքավորումը դեռևս անհայտ է։ Եվ այդ տեսանկյունից «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում նախատեսված հանդիպումը խոստանում է դառնալ իսկական թրիլեր՝ 6 միավորանոց արժեքով։
«Ռեալ Սոսիեդադի» համար 3-րդ հորիզոնականը գրավելը ավելի քան ուժեղ արդյունք կլինի։ Վերջին անգամ բասկերը նման բարձր դիրք զբաղեցրել էին այս դարասկզբում, երբ գրեթե մինչև վերջին տուրը պայքարում էին «Ռեալի» հետ չեմպիոնության համար։ Իսկ ահա Դիեգո Սիմեոնեի թիմն ավանդույթի համաձայն իր տեղը եռյակում պահպանում է։ Իհարկե, ստացվել է 1-2 անգամ առաջ անցնել «Ռեալից» ու «Բարսելոնայից», բայց հիմնականում թիմը 3-րդ տեղն է զբաղեցնում։ Այս տարի թիմի պաշտպանությունը լավագույնը չէր, Յան Օբլակը նախորդ մրցաշրջանների նման չէր փրկում, սակայն նույնիսկ այս պարագայում մրցակիցների համար «Հնդկացիների» պաշտպանությունը շատ ամուր է։
Ենթադրում եմ, որ մադրիդցիները սեփական հարկի տակ թույլ չեն մրցակցին շատ արդյունավետ գրոհներ կազմակերպել, իրենք 1 գոլից ավելին չեն խփի։ Հետևաբար, ըստ իս, տոտալ քիչ 2,5-ից տարբերական իդեալական եմ համարում։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: