Ատլետիկո Մադրիդ — Ռեալ Մադրիդ․ Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը․

22:45, 10 մյս 2017

Ողջույն Իսպանական Ֆուտբոլի սիրահարներ։ Ինչքան էլ որ առջևում Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչն է, միևնույնն է Մադրդյան դերբին մնում է “մաքուր” իսպանական դիմակայություն։
Ռեալը առաջին խաղում սպանեց ինտրիգը հաղթելով 3-0 հաշվով և ցույց տվեց, թե ով է Մադրիդի տերը։ Կարելի է փակել այս էջը և բացել նորը, որտեղ Ռեալը կխաղա Յուվեթուսի դեմ, արդեն եզրափակիչում, բայց այդպես չեն կարծում Ատլետիկոյի երկրպագուները, ֆուտբոլիստները և առաջին հերթին Մարզիչը։ Դիեգո Սիմեոնեն դեռ առաջին խաղից հետո մամլո ասուլիսում հստակ հասկացրեց, որ պայքարը ավարտված չի, դա նշանակում է, որ թիմը խաղադաշտ դուրս կգա, գոնե փորձելու համար, իսկ դա նշանակում է, որ Ատլետիկոն մոբիլիզացնելու է մրցակցի տարածությունը և առաջարկելու է ֆիզիկակն պայքար։ Ռեալը իհարկե կհակագրոհի և այդ հակագրոհները խափանվելու են կոշտ ու կոպիտ կանոնների խախտումներով։ Իսկ ո՞վ է մրցավարը․ մեր կողմից հայտնի և Ռեալի կողմից սիրված Ջյունեյտ Չակիրը, ով իրեն չի զրկի “Հնդկացիներին” դեղին քարտ ցուցադրելու հաճույքից։
Կա ևս մի քանի փաստ, որոնք կարող են դեր խաղալ այսօրվա դիմակայությունում։ Այս խաղը վերջին դերբին է Վիսենտե Կալդերոն Մարզադաշտում, չեմ կարծում, որ ֆուտբոլիստները նույնքան անատամ կխաղան հարձակման գծում, չէ որ երկրպագուները պատրաստված են լկնելու և մղելու են Ատլետներին միայն առաջ։ Հնարավոր է, որ այս սեզոնը վերջինը լինի Սիմեոնեի համար, ում արդեն երկար ժամանակ է սպասում են Միալնի Ինտերում։ Նա իհարկե կուզի վերջում դուռը շրխկացնել Մադրիդցինեիր դեմքին։
Հիմնական կազմերում կլինեն փոփոխություններ։ Նաչոն կխաղա աջ եզրում՝ Կառվախալի փոխարեն, իսկ Ատլետները դուրս կգան երեք հարձակվողներով։
Բազմիցս նշել եմ, որ Զիդանը հաշիվ պահել չգիտի։ Անցած խաղը միակն էր, երբ Ռեալը ոչ միայ պահեց չոր հաշիվը, այլ նաև ավելացրեց տարբերությունը, կարծում եմ այսքանով նրանց լիմիտը սպառվեց։
Ստացված վերլուծության արդյունքում կարելի է խաղալ բազում տարբրակներով, ընտերք ինքներդ, իսկ ես այսօր կխաղամ մի փոքր ռիսկային խաղադրույքնրով։
Շնորհակալություն։

Օրդինար: Հաղթած
22:45/10 մյս
Ատլետիկո Մադրիդ - Ռեալ Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
22:45/10 մյս
Ատլետիկո Մադրիդ - Ռեալ Մադրիդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ