Ատլետիկո Մադրիդ — Բայեր Լեվերկուզեն. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

23:45, 15 մրտ 2017

Ողջույն Եվրոպական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր, ուշ երեկոյան՝ Երևանի ժամանակով 23:45-ին, «Մադրիդի Աթլետոկոն» սեփական հարկի տակ ընդունելու է «Լեվերկուզենի Բայերին»։
Լեվեկուզենում Բայերը չկարողացավ արժանիորեն հանդես գալ և պարտվեց 2-4 հաշվով։ Պարզ դարձավ, որ Չեմպիոնների Լիգան «Առյուծների» համար ավարտված է։ Ակումբի ղեկավարությունը համբերեց ևս երկու հանդիպում, բայց Դորտմունդցիներից կրած խայտառակ պարտությունից հետո հեռացվեց Ռոջեր Շմիդտը։ Նրա տեղը եկավ թուրք Թայֆուն Կորկուտը, ով նույնպես անհաջող սկսեց իր մարզչական գործունեությունը Լեվերկուզենում։ Կորկուտի գլխավորությամբ «Առյուծները» չկարողացան հաղթել Բրեմենի Վերդերին, վերջին րոպեներին 11 մետրանոցից վրիպեց մարզչի հայրենակից Օմեր Տոպրակը։ Ընդհանուր առմամբ Բայերը ցույց է տալիս անատամ ու անիմաստ ֆուտբոլ, հնարավոր է որ դրա դրդապատճառներն են մեծ թվով վնասվածքները։ Այսօր նույնպես չեն լինի Լարս Բենդերը, Ջոնաթան Տան և Չալհանողլուն։ Սպորտային լրատվամիջոցները հայտնում են, որ բացակայում է նաև պաշտպանության հիմնական հենասյունը՝ Օմեր Տոպրակը։ Միակ հույսը Գերմանացի հարձակվող Կեվին Ֆոլանդն է, ով վնասվածքից հետո վերադառնալով հիմնական կազմ, արդեն այս տարի դարձել է 3 գոլի հեղինակ։ Ինչևէ, նման բացականերով դժվար թե Բայերը կարողանա դիմանալ Մադրիդյան «Աթլետներին»։
Դիտարկենք խաղը Սիմիոնեի տեսանկյունից։ Աթլետիկոն դեռ չի հանձնվել և պայքարում է իսպանիայի առաջնության եռյակում հայտնվելու համար։ Դրա համար անհրաժեշտ է գերազանցել Սեվիլիային, ով առաջ է անցել 5 միավորով։ Ի՞նչ զուգադիպություն, հաջորդ տուրում, 4 օրից Աթլետները խաղալու են հենց Սեվիլիայի հետ։ Ահա թե որն է շաբաթվա գլխավոր հանդիպումը Սիմիոնեի համար։ Աթլետիկոն կարողանում է խաղալ էկոնոմ ռեժիմով, վերջին հանդիպումը Գրանադայի հետ, հենց այդպիսի սցենարով անցավ; միակ գնդակը խփեց Անտուան Գրիզմանը և Աթլետիկոն անցավ պաշտպանության; Իհարկե Բայերը և Գրանադան տարբեր կալիբրի ակումբներ են, բայց կարծում եմ Սիմիոնեն չի խաղա հաղթանակի վրա, նարն կբավարարի նաև ոչ-ոքին։
Իհարկե Բայերը խաղասկզբում կփորձի գրոհել, հնարավոր է նույնիսկ առաջինը հասնի հաջողության, բայց պաշտպանության սխալները այնքան շատ են, որ Մադրիդցիների «Սուպեր հարձակվողը» բազմակի հնարավորություններ կունենա Լենոյի դարպասը գրավելու համար։
Այսօր բոլորը կանխատեսում են Աթլետների հաղթանակ մեծ առավելությամբ, բայց ես Լինելով Իսպանական ֆուտբոլի հետևորդ կարծում եմ, որ այս խաղում հնարավոր է նաև անհավանական ոչ-ոքի արդյունքը, այդ իսկ պատճառով առաջարկում եմ շատ հետաքրքիր խաղադրույք, ինչը չգտա հայկական բուքմեյքերների մոտ (հնարավոր է այս իրադարձության համար hայկական բուքմեյքերները խաղադրույքը ավելացնեն քիչ ուշ)։ Կարելի է ուղղակի խաղալ Գրիզմանի հաջողության հասնելու վրա, առանց ելքի հետ կապելու։ Այդ իրադարձության գործակիցը 1.84 — 1.92 է, վատ չէ, հաշվի առնելով այն փաստը, որ հարձակման գծում Սիմիոնեն ալտերնատիվ տարբերակ չունի։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ
23:45/15 մրտ
Ատլետիկո Մադրիդ - Բայեր Լեվերկուզեն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ