«Ատլետիկո» Մ. — «Ռեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 28 սպտ 2019
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Լա Լիգայի 7-րդ տուրի «Ատլետիկո» Մ. — «Ռեալ» հանդիպման վերաբերյալ:

Եվրոպական մայրցամաքի կենտրոնական հանդիպումներից մեկը կկայանա «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում։ Իրար հետ ուժերը կչափեն մադրիդյան երկու թիմերը՝  «Ատլետիկոն» ու «Ռեալը»։

Հանդիպման գլխավոր ֆավորիտը, որքան էլ որ զարմանալի է, «Ատլետիկոն» է։ Դիեգո Սիմեոնեի թիմի գլխավոր զենքը սեփական հարկի տակ հանդես գալու գործոնն է։ Բացի դրանից, ներքին առաջնությունում «Ռեալը», վերջին հանդիպումը եթե չհաշվենք, հաղթել էր 2016 թվականին նոյեմբերին։ Ընդ որում՝ վերջին հաղթանակը «սերուցքայինները» տարել էին մրցավարական մի շարք կասկածելի որոշումների շնորհիվ։

Բայց այնպես չէ, որ «Ատլետիկոյի» գործերը հաջող են ընթանում։ Ացտեկները պաշտոնական 4 խաղերից հաղթնակ են տարել միայն վերջին՝ «Մալյորկայի» հետ խաղում։ Փոխարենը «Ռեալը» կարծես ուշքի է գալիս ու ՊՍԺ-ից կրած պարտությունը երկրպագուները համարում են պատահականություն։

Վերջին 5 խաղերից 4-ում թիմերը խաղի ընթացքում 2 գոլից ավելին չեն խփում։ Խոսքը վերաբերում է ներքին առաջնությանը։ Սակայն այս անգամ ենթադրելի է, որ թիմերը լուրջ խնդիր ունեն լուծելու։ Հաղթանակը մեծ նշանակություն կունենա։

«Սերուցքայինների» կազմում միանշանակ բաց կթողնի հանդիպումը Մարկո Ասենսիոն։ Գրեթե անկասկած խաղին չի մասնակցի Լուկա Մոդրիչը։ Հարցականի տակ է Իսկոյի, Մարսելոյի ու Ֆերլան Մենդիի մասնակցությունը։ «Ատլետիկոն» էլ ստիպված է լինելու խաղալ առանց Ալվարո Մորատայի։ Իսպանիայի ընտրանու հարձակվողը որակազրկված է։ Շիմեն Վրշալկոն վնասվածք ունի։ Սիմեոնեն դեռևս չի կողմնորոշվել՝ կխաղա Լեմարը թե ոչ։

Կանխատեսում

Քանի որ «Ատլետիկոն» հանդես է գալու սեփական հարկի տակ, վստահ եմ, որ Սիմեոնեն չի պարտվի։ Գրեթե վստահ եմ, որ երկու թիմերն էլ միմյանց դարպասը կգրավեն։ Ուստի «Ատլետիկոյի» չպարտվելն ու տոտալ շատ 1,5-ը հրաշալի տարբերակ է։

1x և շատ 1,5-ից – 1.82

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 7-րդ տուր
23:00/28 սպտ
«Ատլետիկո» Մ. - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ