«Ատլետիկո» — «Բարսելոնա»․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 01 դկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ատլետիկո» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ:

Իսպանիայի առաջնության, և առհասարակ հին մայրցամաքի ֆուտբոլային ուիք-էնդի գլխավոր հանդիպումը կկայանա Մադրիդում, որտեղ տեղի «Ատլետիկոն» կմրցի «Բարսելոնայի» հետ։ Սակայն սա միայն առաջին հայացքից է բոմբ խաղ թվում։ Իրականում, պատկերը լրիվ այլ է։

Մադրիդյան ակումբը նոր մեկնարկած մրցաշրջանի սկզբում պարզապես ճախրում էր։ Անգամ առանց Անտուան Գրիզման, Դիեգո Սիմեոնեի թիմը ընտիր ու արդյունավետ ֆուտբոլ էր ցուցադրում, 9 անընդմջ հաղթանակ էր տարել, մեկ էլ հոպ՝ ամեն ինչ չքացավ։ «Յուվեի» հանդիպումը ովքեր դիտել են, կհաստատեն, որ այսօրվա «Ատլոտիկոն» ոչինչ անել «Բարսայի» դեմ, մանավանդ առանց Դիեգո Կոստայի, չի կարող․․․

«Բարսելոնան» կարծես թե, հանգիստ կարող է շուչ քաշել։ Ամեն անգամ, հենց Գրիզմանը գոլ է խփում, երկրպագուներն ուրախաում են ու սկսում գովել Վալվերդեին։ Այս խաղին, չնայած կադրային լուրջ կորուստներին, նա մոտենում է գերազանց տրամադրությամբ ու մարտական ոգևորվածությամբ։ Վնասվածքի պատճառով խաղը բց կթողնեն Ժորդի Ալբան, Սերժիո Բուսկետսը, Նելսոն Սեմեդուն։ Վերջերս էլ երկար ժամանակով դուրս մնաց նաև Ուսման Դեմբելեն, ինչը ձեռնտու կլինի հենց Գրիզմանի համար։

Պաշտպանական օղակի ֆուտբոլիստների բացակայությունը կթուլացնի «Բարսայի» հետին գիծը, սակայն առջևում ամեն ինչ կարգին է։ Առաջարկում եմ մեկական հաղթող և արկածախնդիր գործակից։ Երկուսն էլ «Բարսայի» վերաբերյալ։

Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա
23:30/1 դկտ
«Ատլետիկո» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Չխաղարկված
Լա Լիգա
23:30/1 դկտ
«Ատլետիկո» - «Բարսելոնա»․
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ