«Աթլետիկո» – «Բարսելոնա»․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

23:00, 02 հկտ 2021
«Матч ТВ» հեռուստաալիքի մեկնաբան և «Բուքմեյքերների ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Աթլետիկո» – «Բարսելոնա» իսպանական Լա լիգայի 8-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Այսօր խոսելու ենք Իսպանիայի առաջնության մասին։ Մեգա վերնագիր՝ «Աթլետիկո» — «Բարսելոնա»։

Վերջին ժամանակներս ով ասես, որ չի քննադատում «Բարսելոնային»։ Եվ պետք է խոստովանել, որ քննադատությունները տեղին են։ Նույնիսկ «Լևանտեի» նկատմամբ հաղթանակը տրամադրություն չի բարձրացրել։ Կատալոնացիները Չեմպիոնների լիգայում 0։3 հաշվով պարտվեցին «Բենֆիկային» ու ոչ մի դիպուկ հարված չկատարեցին մրցակցի դարպասին։

«Աթլետիկոն», կարծես, վատ հանդես չի գալիս։ Այո՛, մադրիդցիները պարտվեցին «Ալավեսին», «Միլանի» հետ խաղում դժվարությամբ խուսափեցին անհաջողությունից, բայց այժմ ավելի լավ վիճակում են, քան «Բարսելոնան»։ Այս հանդիպումը «Աթլետիկոյի» համար 7-րդն է 20 օրվա ընթացքում, այդ պատճառով էլ թիմն այժմ ծանր տեսք ունի և դժվարությամբ է տանում բարդ օրացույցը։

Անցած մրցաշրջանում թիմերի միջև կայացած 2 դիմակայություններն էլ արդյունավետ չստացվեցին: Նախ «Աթլետիկոն» հաղթեց նվազագույն հաշվով, հետո էլ գոլազուրկ ոչ ոքի գրանցվեց։ Կարելի էր խաղադրույք կատարել Լուիս Սուարեսի գոլի վրա, այն բանից հետո, երբ ուրուգվայցին հայտարարեց, որ կատալոնական ակումբն իր հետ ազնիվ չվարվեց։ Վատ տարբերակ չէ նաև Գրիզմանի գոլին հավատալը, բայց ձեր ուշադրությունը հրավիրում եմ այլ բանի վրա։ Ես կընտրեի խաղի անկյունայինների տոտալը 8.5-ից շատ խաղադրույքը, քանի որ վերջին հանդիպումներում թիմերը շատ անկյունայիններ են իրացնում։ Նախորդ մրցաշրջանում այդ խաղադրույքն աշխատեց, ինչո՞ւ նույնը չփորձել նաև հիմա։

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:00/2 հկտ
«Աթլետիկո» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ