«Աթլետիկո» — «Սևիլիա». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

15:00, 23 սպտ 2017
Հայտնի «Картавый футбол» առցանց-հաղորդման հեղինակ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կանխատեսող Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Պրիմերայի 6-րդ տուրի «Աթլետիկո» — «Սևիլիա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում կհաղթեն Դիեգո Սիմեոնեի գլխավորած ֆուտբոլիստները: 

«Սևիլիան» թիմ է, որը շատ է կախված մարզչից: Ունայ Էմերիի ժամանակ անհավանական արդյունք կար: Նրան փոխարնելու եկավ Խորխե Սամպաոլին, և «Սևիլիան» շարունակում էր լավ խաղալ: Սամպաոլին հեռացավ Արգենտինայի հավաքական, իսկ նոր մարզիչը դեռևս չի կարող «Սևիլիային» այն հեղափոխությունն առաջարկել, ինչպես դա արել են նախորդ երկու մարզիչները:

«Աթլետիկոն» ավելի դժգույն թիմ է դարձել: Եկեք անկեղծ լինենք՝ հեռացրեք այնտեղից Անտուան Գրիզմանին, և դուք պատճառ չեք գտնի, ըստ որոնց՝ արժե դիտել մադրիդցիների հանդիպումները: Դիեգո Սիմեոնեի ոճն այլևս այդքան էլ վառ չէ, ու նա անձամբ ևս: Եվս մեկ անգամ եմ կրկնում. հիմա «Աթլետիկոն» հիմա խաղում է Ֆրանսիայի հավաքականի սուպերֆուտբոլիստի հաշվին: Այո՛, կան այլ հիանալի խաղացողներ: Բայց այդուհանդերձ, «Աթլետիկոն» յուրօրինակ թիմ է դարձել: Ըստ էության, այն իտալական «Ինտերն» է՝ պետք է սիրել այդ թիմին, որպեսզի նայել «ներաձուրիների» խաղը: Բայց ամեն դեպքում այս «Աթլետիկոն» այժմ ուժեղ է ներկայիս «Սևիլիայից»՝ և՛ կազմի տեսանկյունից, և՛ մարզչական: Այդ պատճառով խաղադրույք եմ կատարում տանտերերի հաղթանակի վրա:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 6-րդ տուր
15:00/23 սպտ
«Աթլետիկո» - «Սևիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ