«Աթլետիկո» — «Սևիլիա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/2tPZ6tGK4h4
Ողջույն բոլորին Բարսելոնայից: Իսպանիայի առաջնությունում եկել է երրորդ տեղի համար պայքարում որոշիչ խաղի ժամանակը՝ «Աթլետիկոն» ընդունելու է «Սևիլիային»: «Աթլետիկոն» լիովին հասկանում է, որ եթե այս խաղում չհաղթի, ապա երրորդ տեղի համար ողջ պայքարը կավարտվի: Այդժամ «Աթլետիկոն» ստիպված կլինի հայտնվել Չեմպիոնների լիգայում ընտրական փուլով, եթե իհարկե այս տարի չհաղթեն Չեմպիոնների լիգան: Կարծում եմ, որ «Աթլետիկոն» շատ կաշխատի կրճատել ներկայիս տարբերությունը «Սևիլիայից», որն այժմ կազմում է 5 միավոր: Շատ կաշխատի թիմը, որպեսզի տարբերությունը կրճատի մինչև երկուս: «Աթլետիկոն» դրա համար բոլոր հնարավորություններն ունի:
Առաջին հերթին՝ ինձ թվում է, որ այս հինգ միավորի տարբերությունը օբյեկտիվ չէ: Իր կարգով և պոտենցիալով «Աթլետիկոն» հազիվ թե զիջում է «Սևիլիային»: Ուղղակի այսպես են դասավորվել հանդիպումները, մի քանի անգամ հաջողությունը եղել է «Սևիլիայի» կողմը, մի քանի անգամ «Աթլետիկոն» իր արժանի միավորները չի վաստակել: Ընդհանուր առմամբ, ինձ թվում է, որ ամփոփիչ մրցաշարային աղյուսակում «Աթլետիկոն», եթե պետք է զիջի «Սևիլիային», ապա ոչ հինգ միավորով: Իրականում պետք է առաջ լինի: Հետևաբար թիմը խաղալու է միայն հաղթանակի համար: Կարծում եմ, որ «Աթլետիկոն» կկարողանա այս հաղթանակին հասնել: Իմ խաղադրույքն է «Աթլետիկոյի» հաղթանակը, որը կարևոր կորուստներ չունի, մինչդեռ «Սևիլիայի» մոտ որոշակի կորուստներ կան: Նիկո Պարեխան, օրինակ, վնասվածք ունի, երկու ֆուտբոլիստներ չեն կարողանա խաղալ վարձակալության պայմանի համաձայն, «Սևիլիայի» երկու ֆուտբոլիստներ, ովքեր պատկանում են «Աթլետիկոյին»: Դրանք Կրանեվիտերն ու Վիետտոն են: Իսկ փոխարենը «Աթլետիկոյի» մոտ ընդհանրապես օպտիմալ վիճակ է: Չեմպիոնների լիգայից հետո վերականգնվելու համար բավականաչափ ժամանակ է եղել, բացի այդ, «Աթլետիկոյի» մոտ ամեն ինչ լավ է, իսկ «Սևիլիան» բարոյալքված է «Լեսթերի» կողմից խայտառակ դուրս մնալուց: Վաղուց արդեն «Սևիլիան» այսպիսի վատ վիճակում է, վատ հանդիպումների ամբողջ շարք, և «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտն այն տեղը չէ, որտեղ տրամաբանական է այսպիսի շարքերն ավարտել:
Ինձ թվում է, որ «Աթլետիկոն» կկարողանա հաղթել իր երկրպագուների ներքո, ուժեղ մոտիվացիայի առկայությամբ, այդ պատճառով խաղադրույք եմ կատարում «Աթլետիկոյի» վրա, իսկ 1,65 գործակիցը բարձրացնելու մի քանի ձևեր կան: Կարելի է ընտրել «Աթլետիկոյի» հաղթանակը 1-2 գնդակի տարբերությամբ: Այստեղ չի նախատեսվում ջախջախում, ուղղակի հաղթանակ, ոչ խոշոր, և դա կտա գործակցի բարձրացում: Երկրորդ ձևը՝ ընտրել «Աթլետիկոյի» հաղթանակը տոտալ 4,5-ից քիչ գոլի պայմանով: Կարելի է ընտրել նաև Սիմեոնեի թիմի հաղթանակը 3,5-ից քիչ գոլի առկայությամբ: Ես, երևի թե, այս տարբերակներից կընտրեմ քիչ ռիսկայինը: Իմ խաղադրույքն այս խաղի վերաբերյալ՝ «Աթլետիկոյի» հաղթանակ և տոտալ 4,5-ից քիչ գոլ»:
Շնորհակալություն ուշադրության համար: Բարսելոնայից հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար Ալեքսանդր Վիշնեվսկին էր՝ Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակիցը: Հաջողություններ խաղադրույքներում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: