«Աթլետիկո» — «Ռեալ Սոսյեդադ». Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

19:15, 02 դկտ 2017
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Պրիմերայի 14-րդ տուրի «Աթլետիկո» — «Ռեալ Սոսյեդադ» հանդիպման վերաբերյալ: Վիշնևսկին խաղադրույք է կատարում, որ տանտերերը կհաղթեն սակավագոլ խաղում: 

Առաջնության մեկնարկում «Ռեալ Սոսյեդադը» հիանալի խաղ էր ցուցադրում՝ չնայած բարդ խաղացանկին, իսկ վերջին 5 տուրում բասկերը շատ ավելի թույլ թիմերի են հանդիպել ու միայն մեկ անգամ են հաղթել: Բացի այդ, «Սոսյեդադը» սենսացիոն կերպով դուրս մնաց Իսպանիայի գավաթից՝ զիջելով կատալոնական «Լեյդային»: «Աթլետիկոյի» դեմ խաղին բասկերը վատ տրամադրվածությամբ ու կենտրոնական պաշտպան Դիեգո Լյորենտեի որակզրկմամբ են մոտենում:

Իսկ ահա «Աթլետիկոն» դրական դինամիկա ունի, վերջին երկու խաղում մադրիդցիները հաղթել են 8:0 հաշվով: Հասկանալի է, որ «Ռեալ Սոսյեդադի» դեմ բարդ կլինի շատ գոլ խփել: Այո՛, «Աթլետիկոյի» հարձակվողները լավագույն վիճակում չեն՝ Գրիզմանին արդեն սուլում են, Վյետոն սարսափելի մարզավիճակում է, Գամեյրոն ու Ֆերնանդո Տորեսը ևս չեն փայլում: Կարծում եմ, որ «Աթլետիկոն» կհաղթի այս խաղում, բայց առանց գոլերի տարափի: Ընդհանրապես սան-սեբաստյանցիների դեմ վերջին 4 խաղում «Աթլետիկոն» նույնքան «չոր» հաղթանակ է տարել ու բոլորը տարբեր հաշիվներով (1:0, 2:0, 3:0, 4:0): Խաղադրույք եմ կատարում այն բանի վրա, որ մադրիդցիները կհաղթեն, իսկ հանդիպման գոլերը կլինեն տոտալ 3,5-ից քիչ:

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա, 14-րդ տուր
19:15/2 դկտ
«Աթլետիկո» - «Ռեալ Սոսյեդադ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ