«Աթլետիկո» — «Ռեալ Մադրիդ». Նիկիտա Կովալչուկի վիդեոկանխատեսումը

22:45, 10 մյս 2017
Հայտնի «Картавый футбол» առցանց-հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության հաղորդավար, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի կանխատեսող Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Աթլետիկո» — «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում գոլերի փոխանակության և ոչ-ոքիի վրա:

https://youtu.be/kGMmESHT9VQ

Ողջույն բոլորին, ձեզ հետ Նիկն է: Սա հերթական կանխատեսումն է «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար: Մադրիդի «Ռեալն» արդեն ամեն ինչ արել է, որպեսզի հայտնվի Չեմպիոնների լիգայի եզրափակչում և այնտեղ մրցի «Յուվենթուսի» հետ, բայց դեռ պատասխան խաղ կա, և այնտեղ նույնպես պետք է խաղադրույք կատարել ու դիտել:

Հասկանալի է, որ հիմա «Աթլետիկոյի» մոտ տրամադրությունը հրաշալի է: Դիեգո Սիմեոնեն ամեն ինչ անում է, որպեսզի իր թիմը ճնշում չզգա և հանգիստ դուրս գա խղադաշտ: Շատերը կատակում են, որ դա «Աթլետիկոյի միակ շանսն է, որ նրանք վստահ դուրս կգան խաղադաշտ, չմտածելով, որ նրանց ճնշում է այդ սարսափելի հաշիվը, արագ գոլ կխփեն և էմոցիաներով կգնան առաջ, որովհետև ցանկացած պարագայում թիմին պետք է պատրաստել խաղալ 90 րոպե, անկախ նրանից, առաջին խաղում 3:0 եղել է, թե ոչ:

Մադրիդի «Ռեալն» իր խնդիրներն ունի: Առաջին հերթին խնդիրը պաշտպանությունում է, որտեղ Զինեդին Զիդանի թիմում այդ գծի կեսն է մնացել, բայց դրա հետ մեկտեղ ֆրանսիացի մարզիչը ֆանտաստիկ ռոտացիա է կիրառում: Դրա արդյունքում Ռոնալդուն իրեն ավելի վստահ է զգում, նրանք պետք չէ տարվա ընթացքում 158 հանդիպում անցկացնել, նա պետք է երկարաձգի իր կարիերան հանուն նրա, որպեսզի բաց թողնի ոչ այնքան կարևոր հանդիպումները՝ վստահություն տալով Մորատային, Իսկոյին ու Խամեսին: Նրանք խաղաժամանակ ստանալու համար շնորհակալություն են հայտնում խփած գոլերով, և դա անկասկած աշխատում է:

Խաղադրույք կկատարեի «Ռեալի» մաքուր հաղթանակի վրա, որովհետև «Աթլետիկոն» ոչ մի շանս չունի: Կարծում եմ, որ «Ռեալը» կխփի ու բաց կթողնի: Արդյունքում արդյունավետ ոչ-ոքի կգրանցվի: Կարծում եմ, ամենաանհավանական իրավիճակը չէ, որտեղ թիմերը կարող են փոխանակվել գոլերով և ոչ-ոքի խաղալ: «Աթլետիկոն» հաղթելու համար բավարար ռեսուրսներ չունի, իսկ «Ռեալի» հաղթանակը հնարավոր է: Այնուամենայնիվ, հավատում եմ Սիմեոնեին և իր թիմին: «Աթլետները» բնավորությամբ թիմ են, և կարող են թույլ չտալ մրցակցին ևս մեկ անգամ հաղթել, այդ պատճառով էլ արդյունավետ ոչ-ոքին այստեղ կարող է աշխատել:

Համաձայն եք ինձ հետ, թե ոչ, գրեք մեկնաբանություններում: Ձեզ հետ Նիկիտա Կովալչուկն էր՝ հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար:

Օրդինար: Պարտված
ՉԼ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
22:45/10 մյս
«Աթլետիկո» — «Ռեալ Մադրիդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ