«Աթլետիկո» — «Ռեալ Մադրիդ». Ալեքսանդր Բուբնովի կանխատեսումը
Այնքան էլ հեշտ չէ այս խաղի ելքը կռահելը, չնայած այն մեծ հաշվով ոչնչի վրա չի ազդի: Դժվարությամբ եմ պատկերացնում «Ռեալի», որը հիմնական ժամանակում խոշոր հաշվով կպարտվի, անգամ եթե մրցակիցն «Աթլետիկոն» է: Այնպես որ, Զիդանի թիմը ոչ թե մեկ, այլ երկու ոտքերով եզրափակչում է:
Ինչպիսի՞ն կլինի խաղի սցենարը: Ամենականխատեսելին այն է, որ տանտերերը մեծ ուժերով կգնան առաջ: Ենթադրենք, որ նույնիսկ 1 գոլ կխփեն: Կզգան արյան հոտն ու ավելի շատ կբացվեն: Այդ ժամանակ «Ռեալը» կունենա իր շանսը: Կրիշտիանու Ռոնալդուն գերազանց մարզավիճակում է, այդ պատճառով էլ նրանից կարելի է գոլ սպասել: Կարծում եմ, որ 1:1-ն այս հանդիպման համար հավանական հաշիվ է: Ավելին անելը «Ռեալը» մրցակցին թույլ չի տա:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար: