«Աթլետիկո» – «Ռեալ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 18 սպտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Աթլետիկո» – «Ռեալ» Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրը կեզրափակվի խոշոր իրադարձությամբ. Մադրիդում կկայանա Իսպանիայի մայրաքաղաքի գլխավոր դերբին կամ, ինչպես ասում են, մադրիդյան Մեծ դերբին:

Գործող չեմպիոն «Ռեալը» գերվստահ է սկսել այս առաջնությունը՝ մեկնարկային հինգ խաղում տոնելով նույնքան հաղթանակ: Ընդ որում, Կառլո Անչելոտիի թիմն առաջին երեք խաղն անցկացրել է մրցակիցների դաշտերում: Սակայն կա մեկ հետաքրքիր փաստ. բոլոր հինգ խաղերում «սերուցքայինները» մեկական գոլ են բաց թողել: Այնպես չէ, որ դա ինչ-որ լուրջ բանի մասին է խոսում, բայց միանձյա առաջատարի համար, համաձայնեք, տարօրինակ վիճակագրություն է: «Ռեալն» առայժմ խնդիրներ չունի նաև Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որտեղ նույնպես տիտղոս է պաշտպանում:

«Աթլետիկոն» նման արդյունքներով առայժմ չի կարող պարծենալ: Առաջնությունում Դիեգո Սիմեոնեի թիմը հասցրել է պարտվել ու ոչ-ոքի խաղալ և իր առաջիկա մրցակցին զիջում է հինգ միավոր: Բնականաբար, դա ճակատագրական չէ և արդեն այս տուրում կարելի է այդ տարբերությունը զգալիորեն կրճատել: Խոշոր հաշվով, զարմանալու ոչինչ կրա. Սիմեոնեի «Աթլետիկոն» հաճախ է ծանր մտնում մրցաշրջան, բայց հենց զգում է հաղթանակի համը, այս թիմը փուշ է դառնում շատերի կոկորդին: Իհարկե, չի լինում այնպես, որ «Աթլետիկոն» ներքաշված չլինի որևէ սկանդալի մեջ. այս անգամ մադրիդյան ակումբը փորձում է գումար խնայել Անտուան Գրիզմանի վերադարձի տրանսֆերի վրա, և Սիմեոնեն ֆրանսիացուն դաշտ է դուրս բերում միայն 60-րդ րոպեից հետո: Գրիզմանն անգամ այդ պարագայում է հասցրել երկու գոլ խփել և այդ ցուցանիշով զիջում է միայն Ալվարո Մորատային, որը երեք գոլ է խփել:

Ի տարբերություն, «Աթլետիկոյի», «Ռեալն» իր գլխավոր հարվածային ուժից այս խաղում զրկվել է: Չեմպիոնների լիգայի մեկնարկային տուրում «Սելթիկի» հետ դիմակայությունում ստացած վնասվածքից հետո առայժմ դաշտ դուրս չի եկել Կարիմ Բենզեման: «Ոսկե Գնդակի» ապագա դափնեկիրը հաստատ բաց կթողնի դերբին, ինչը նոր շանս է Էդեն Ազարի համար: Բայց, անգամ եթե բելգիացին խաղա առաջին րոպեներից, «արքայական» ակումբը գործելու է առանց ինը համարի: Դա «Ռեալի» գրոհների ուղղությունը կթեքի եզրեր, որտեղ իրենց գերվստահ են զգում Վինիսիուսն ու Ռոդրիգոն: Եվ, իհարկե, չմոռանանք փայլուն արդյունավետություն ցուցաբերող Ֆեդե Վալվերդեի մասին:

Իհարկե, այս պարագայում բարդ է կանխագուշակել գոլերի քանակը: «Ռեալն» առանց Բենզեմայի է, «Աթլետիկոն»՝ միշտ զգուշավոր: Փոխարենը, Սիմեոնեի թիմն անհաշտ հարևանին կոշտ ու կոպիտ ֆուտբոլ առաջարկելու առիթը բաց չի թողնի: Վստահ եմ, որ դեղին քարտերի պակաս այս դերբիում չի զգացվի: Ու այդ առումով հատկապես աչքի կընկնեն դաշտի տերերը:

Օրդինար: Պարտված
Լա լիգա
23:00/18 սպտ
«Աթլետիկո» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ