«Աթլետիկո» – «Ռեալ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

00:30, 19 հնվ 2024
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Աթլետիկո» – «Ռեալ» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Նոր տարին ծանր օրացույց է ապահովում Իսպանիայի մայրաքաղաքի երկու գլխավոր թիմերի համար: Այլ թիմերի հետ մրցելուց զատ, «Աթլետիկոն» և «Ռեալը» միմյանց կհանդիպեն երկրորդ անգամ մեկ շաբաթվա ընթացքում: Սաուդյան Արաբիայում կայացած Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում թիմերն իսկական շոու ապահովեցին, որտեղ լրացուցիչ ժամանակում 5-3 հաշվով հաղթեց «Արքայական» ակումբը: Ռևանշի ժամանա՞կն է. փորձենք պարզել:

Սուպերգավաթի խաղում «Աթլետիկոն» հաստատեց, որ այս մրցաշրջանում փոխվել է: Դիեգո Սիմեոնեի թիմի երբեմն տխուր ու պրագմատիկ խաղից գրեթե ոչինչ չի մնացել: Տպավորություն է, որ արգենտինացի մասնագետը փորձում է աշխարհին ապացուցել, որ ինքն էլ կարող է հարձակողական ֆուտբոլ խաղալ՝ շատ գոլերով ու գեղեցիկ կոմբինացիաներով: Այլ ժամանակ, «Ռեալի» հետ խաղում ստանալով գոլի առավելություն, «Աթլետիկոն» կփակվեր և կփորձեր պահպանել այն: Հիմա տեսանք, որ Սիմեոնեն ոչ միայն «չչորացրեց» խաղը, այլև ադեկվատ արձագանքեց մրցակցի պատասխան գոլին: Ավելին, «աթլետները» պատրաստ էին իրենց գիծն առաջ տանել նաև պարտվողի կարգավիճակում: Իսկ Անտուան Գրիզմանի գոլն ամբողջությամբ բնութագրում է վերոհիշյալը:

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հավատարիմ մնաց իր կարգախոսին՝ պայքարել մինչև վերջ, անկախ ամեն ինչից: Ու դա կրկին աշխատեց: Դա, ինչ-որ առումով, ֆլեշբեք էր դեպի 2014 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որտեղ Սերխիո Ռամոսը վերջին րոպեներին խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ, և «Ռեալը» ծնկի բերեց շոկի մեջ գտնվող «Աթլետիկոյին»:

Ճակատագրի հեգնանքով Իսպանիայի գավաթի ընթացիկ խաղարկության հաղթողի կոչման երկու հիմնական հավակնորդները մրցելու են 1/8 եզրափակիչում: Մեկ խաղից բաղկացած դիմակայության արդյունքում նրանցից մեկը պետք է դուրս մնա պայքարից: Ըստ վիճակահանության, «Աթլետիկոն» մրցակցին կընդունի սեփական դաշտում, և ռևանշի համար ավելի լավ հնարավորություն կարծես չկա:

Իմ խորին համոզմամբ, «Աթլետիկոյին» դա կհաջողվի անել: Թիմի այսպիսի խաղը պետք է արդյունք տա: Իմ տարբերակն է՝ «Աթլետիկոն» դուրս կգա քառորդ եզրափակիչ:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ
00:30/19 հնվ
«Աթլետիկո» - «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ