«Աթլետիկո» — «Ռայո Վալյեկանո». Վալերի Կարպինի կանխատեսումը

23:30, 14 հնվ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին եւ Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Աթլետիկո Մադրիդ» — «Ռայո Վալյեկանո» հանդիպման վերաբերյալ: Մասնագետը խաղադրույք է կատարում տանտերերի «չոր» հաշվով հաղթանակի վրա: 

Առաջին խաղում «Աթլետիկոն» չկարողացավ հաղթել, բայց այդ արդյունքը չպետք է շփոթության մեջ գցի, քանի որ հաշվի առնելով պատասխան հանդիպումը՝ Սիմեոնեն հանգիստ էր տվել հիմնական կազմի մի քանի խաղացողների:

Պատասխան խաղում ամեն ինչ այլ է լինելու: Կարծում եմ, տանտերերը հաղթանակ կտանեն: Ներկա պահին թիմերը տարբեր մակարդակների վրա են գտնվում: «Աթլետիկոն» գլխավորում է առաջնության մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռայոն»՝ պայքարում բարձրագույն խմբում մնալու համար:

Բացի այդ, «Աթլետիկոն» «չոր» հաշվով հաղթանակներ է տանում: Առաջնությունում մադրիդցիները հազվադեպ են գոլ բաց թողնում, իսկ եթե բաց են թողնում, ապա «Ռայո Վալյեկանոյից» բարձր կարգի թիմերի հետ խաղերում: Սպասում եմ, որ տանտերերը կխաղան, ինչպես կարողանում են ու կհասնեն անհրաժեշտ արդյունքին՝ մրցակցին հնարավորություն չտալով ինչ-որ բան ստեղծելու:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:30/14 հնվ
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ