«Աթլետիկո Մինեյրո» – «Պալմեյրաս»։ Կանխատեսում և խաղադրույք

04:45, 29 սպտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Աթլետիկո Մինեյրո» – «Պալմեյրաս» Բրազիլիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Անցած մրցաշրջանում «Աթլետիկո Մինեյրոն» դարձել է Բրազիլիայի չեմպիոն։ Այդ պատմական հաջողությունից հետո թիմի գլխավոր մարզիչ Կուկան, ընտանեկան պատճառներից ելնելով, հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։ Բայց 2022 թվականի հուլիսին Կուկան վերադարձել է «Աթլետիկո Մինեյրո»: Նշենք, որ այդ ժամանակվանից ակումբը միայն 2 հաղթանակ է տարել ներքին առաջնությունում (երկուսն էլ՝ հյուրընկալվելիս): Այս պահին թիմը զբաղեցնում է7-րդ տեղը (40 միավոր)։

36-ամյա Հալկը շարունակում է մնալ թիմի լավագույն ռմբարկուն։ Ընթացիկ առաջնությունում նա արդեն 9 գոլ է խփել։

«Պալմեյրասը» դառը հիասթափություն ապրեց սեպտեմբերի սկզբին։ Աբել Ֆերեյրայի թիմը, չնայած ֆավորիտ էր, չկարողացավ երկխաղյա դիմակայությունում հաղթահարել «Աթլետիկո Պարանաենսեի» արգելքը Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակիչում։

Այժմ թիմն ամբողջությամբ կենտրոնացած է ներքին առաջնության վրա, որտեղ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 27 տուրից հետո «Պալմեյրասը» 8 միավորով գերազանցում է 2-րդ տեղում գտնվող «Ինտերնասիոնալին»։ Ֆերեյրայի թիմը հաղթել է Բրազիլիայի առաջնության վերջին 2 խաղերում՝ «Յուվենտուդին» (2:1) և «Սանթոսին» (1:0)։

Թիմերի միջև կայացած վերջին 6 խաղերում ոչ-ոքի է գրանցվել։ Կարծում եմ, որ այս անգամ ևս հյուրերը չեն պարտվի։ Ընտրում եմ «Պալմեյրասը» չի պարտվի խաղադրույքը՝ 1․66 գործակցով։

Օրդինար: Հաղթած
Բրազիլիայի առաջնություն
04:45/29 սպտ
«Աթլետիկո Մինեյրո» – «Պալմեյրաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ