«Աթլետիկո» – «Միլան». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 24 նյմ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի հաղորդավար, լրագրող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Աթլետիկո Մադրիդ» – «Միլան» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի՝ «Աթլետիկո» – «Միլան» խաղով կարող է ավարտվել իտալական ակումբի ճանապարհորդությունը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Պայքարը շարունակելու հույս կարող է ծագել բացառապես հաղթանակի դեպքում, սակայն դա այդքան էլ հեշտ չի լինելու։

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում «Աթլետիկոն» մի կերպ հաղթեց «Օսասունային»՝ հաղթական գոլը խփելով 87-րդ րոպեին։ Դիեգո Սիմեոնեի տղաների այս հաղթանակը միայն երկրորդ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում վերջին 7 հանդիպումներում։ Իսպանական Լա Լիգայի չորրորդ տեղը խոսում է այն մասին, որ «Աթլետիկոն» հեռու է կատարյալ մարզավիճակից։ Կադրային տեսանկյունից իրադրությունը վատ չէ. ՈւԵՖԱ-ն կրճատել է Անտուան ​​Գրիզմանի որակազրկումը մինչև մեկ հանդիպում, և ֆրանսիացին այժմ հասանելի է Դիեգո Սիմեոնեի համար: Փոխարենը Ֆելիպեն, որը միակ գոլը խփեց «Օսասունայի» դարպասը, որակազրկման պատճառով բաց կթողնի «Ռոսոներիների» հետ հանդիպումը։ Տանտերերի կազմում խաղը բաց կթողնեն Կիրիան Տրիպյեն ու Ժոաո Ֆելիքսը։ Լուիս Սուարեսն «Օսասունայի» հետ խաղաց ընդամենը 25 րոպե՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Ենթադրվում է, որ ուրուգվայցի հարձակվողը «Միլանի» հետ խաղում կհայտնվի մեկնարկային կազմում։

«Միլանն» անսպասելիորեն պարտվեց Իտալիայի առաջնության 13-րդ տուրում՝ զիջելով «Ֆիորենտինային» 3:4 հաշվով։ «Պորտուի» դեմ տնային ոչ ոքիի շնորհիվ «Միլանը» խմբում երկրորդ տեղի համար հնարավորություն դեռևս ունի: Բայց դրա համար Ստեֆանո Պիոլիի թիմը պետք է հաղթի մնացած երկու խաղերում և ակնկալի, որ «Պորտուն» իր երկու հանդիպումներում առավելագույնը մեկ միավոր կհավաքի: «Ֆիորենտինայի» դեմ խաղից հետո Ստեֆանո Պիոլին կորցրեց իր թիմի այս մրցաշրջանի լավագույն պաշտպան Ֆիկայո Տոմորիին։ Դա նշանակում է, որ Ալեսիո Ռոմանյոլին կստանա ևս մեկ հնարավորություն: «Միլանի» մարզիչը չի կարողանա հույս կապել նաև վնասվածք ստացած Անտե Ռեբիչի հետ։

Չնայած բոլոր ձգտումներին՝ չեմ կարծում, որ «Միլանը» հաղթելու առանձնակի շանսեր կունենա. կանխատեսում եմ «Աթլետիկոյի» հաղթանակը գոլերի -1 հանդիկապով։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:45/24 նյմ
«Աթլետիկո» - «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ