«Աթլետիկո» – «Մանչեսթեր Յունայթեդ». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:55, 23 փտր 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել իտալական «Յուվենտուսի» ու իսպանական «Վիլյառեալի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման վերաբերյալ։

Բարև․

Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի առաջին փուլի ամենահնչեղ դիմակայություններից մեկում միմյանց կհանդիպեն Մադրիդի «Աթլետիկոն» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Թիմեր, որոնք, անկասկած, ունեն հնչեղ անուններ, բայց այս պահին լուրջ խաղային խնդիրներով են։ Երկուսն էլ իրենց առաջնությունում պայքարում են լավագույն քառյակում հայտնվելու և հաջորդ մրցաշրջանում ևս Չեմպիոնների լիգայում խաղալու համար։ Այսօր դա առաջնային խնդիր է և՛ իսպանական և՛ անգլիական ակումբի համար։ Իսկ հիմա, ՉԼ-ի այս խաղարկությունում պետք է փորձել հնարավորին չափ առաջ գնալ։ Մրցաշարում հաղթելու ներուժ այս պահին չունի ոչ մեկը, ոչ մյուսը։

«Աթլետիկոն» Լա լիգայում Դիեգո Սիմեոնեի ժամանակաշրջանի հակառեկորդներ է սահմանում։ Պարտությունները սարսափելի շատ են, այդ թվում «Վանդա Մետրոպոլիտանոյում»։ Հաշվի առնելով, որ «Բարսելոնան» լուրջ թափ է հավաքում, իսկ «Բետիսը» չի պատրաստվում իջնել իր գլխավերևից, պարզ է դառնում, որ մադրիդցիները մոտենում են վերջին տասնամյակի վատագույն արդյունքին։ Վերջին անգամ չորրորդից ցածր տեղ (5-րդ) «Աթլետիկոն» գրավել է ուղիղ տասը տարի առաջ՝ Սիմեոնեի նշանակման առաջին մրցաշրջանում։ Այն ժամանակ թիմի դարպասը պաշտպանում էր Տիբո Կուրտուան, իսկ հարձակման առաջատարը Ռադամել Ֆալկաոն էր։ Խորհրդանշական կլինի, եթե Սիմեոնեն «Աթլետիկո» գա և գնա քառյակում տեղ չզբաղեցնելով։

Մարզչական տեսանկյունից «Մանչեսթեր Յունայթեդն» «Աթլետիկոյի» հակապատկերն է։ Անգլիական գրանդը կարծես հավերժ մնալու է հետֆերգյուսոնական համախտանիշով։ Մարզիչները հերթով գալիս-գնում են, իսկ «Յունայթեդի» արդյունքները չեն բարելավվում։ Բայց այսօր ՄՅՈւ-ին խնդիրների մասին չէ խոսքը։ Այդ թիմում խաղում է ֆուտբոլիստ, որի համար «Աթլետիկոն» իսկական «հաճախորդ» է։ Կրիշտիանու Ռոնալդուն «աթլետների» դեմ խաղացել է 35 անգամ և դարձել է 25 գոլի հեղինակ։ Պորտուգալացին «Աթլետիկոյի» հետ խաղերում երկու հեթ-տրիկ է գրանցել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում՝ մեկական անգամ «Ռեալի» ու «Յուվենտուսի» կազմում։ Եվ չմոռանանք, որ Ռոնալդուն առայժմ գլխավոր եվրագավաթի գլխավոր ռմբրակուն է։ Առաջարկս դառնում է ակնհայտ։ Իսկ ինչու է գործակիցն այդքան բարձ, կարծում եմ՝ էական չէ։

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/23 փտր
«Աթլետիկո» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ