«Աթլետիկո» – «Մանչեսթեր Սիթի». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 13 ապր 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Մադրիդի «Աթլետիկոյի» և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չեմպիոնների լիգայի խաղարկությունը շարունակվում է, շուտով կիմանանք ուժեղագույն քառյակի ներկայացուցիչներին: Այնտեղ հայտնվելու համար դաժան պայքար են մղում գրեթե բոլորը: Քառորդ եզրափակիչի առաջին խաղերից հետո ութ թիմերից իրեն հանգիստ կարող է զգալ միայն «Լիվերպուլը»: Իսկ մերսիսայդցիների ներքին ու միջազգային գլխավոր մրցակիցը՝ «Մանչեսթեր Սիթին», կիսաեզրափակիչ դուրս գալու համար դեռ պետք է տանջվի:

Դա կարելի է ընկալել բուն իմաստով: «Աթլետիկոն» Մադրիդում եթե անգամ պարտվի, անգլիական ակումբին հենց այնպես բաց չի թողնի: Բոլորն են գիտակցում, թե ինչի է ընդունակ Դիեգո Սիմեոնեի թիմը, երբ հայտնվում է պատին սեղմված վիճակում: «Մանչեսթեր Սիթին», անկասկած, կշահարկի տանը ստացած նվազագույն առավելությունը: Քևին դե Բրյույնեի գոլն իսպանական ակումբին ուշ, թե շուտ ստիպելու է առաջ գնալ: Իսկ Պեպ Գվարդիոլայի թիմն այսօր միայն գնդակ վերահսկող թիմ չէ: «Սիթին» վաղուց վերաճել է բազմաֆունկցիոնալ թիմի, որը կարող է խաղի ընթացքում մի քանի անգամ փոխել մարտավարությունը: Անգլիայի չեմպիոնը կաղում է միայն մեկ գործոնում՝ գոլային պահերի իրացման:

Բայց այսօր դա չէ, որ ցանկանում եմ ընդգծել: «Աթլետիկոն» «Մանչեսթեր Սիթիին» նախևառաջ պետք է զրկի իր ֆուտբոլը խաղալու հնարավորությունից: Համաձայն եմ, ամենահեշտ գործերից չէ և շատերն են դրա վրա «վառվում»: «Սիթիի» կյանքը բարդացնելու երկու տարբերակ կա՝ ավտոբուս կանգնեցնել կամ կապել կոշտ խաղ: Առաջին տարբերակն ընդունելի չէ, քանի որ մադրիդցիներին գոլ է հարկավոր: Մնում է հենց մեկնարկից մրցակցին առաջարկել կոշտ խաղ: Սիմեոնեի ֆուտբոլիստները կփորձեն մանր ու խոշոր խախտումներով հունից հանել մրցակցի առաջատարներին: Դա կարող է ստիպել մանկունիանցիներին նյարդայնանալ ու սխալվել:

Նման պարագայում առաջին պլան դուրս կգա մրցավարը: Նրա կիրառած պատժամիջոցներից կախված կլինի, թե ինչպես կընթանա խաղը: Հանդիպումը վստահված է գերմանացի Դանիել Զիբերտին: Չեմպիոնների լիգայում սպասարկած ութ խաղում նա ցույց է տվել քսանութ դեղին և մեկ կարմիր քարտ: Ստացվում է մեկ խաղում միջինը 3.5 դեղին քարտ: Վստահ եմ, որ այս խաղում դեղինների մեծամասնությունը բաժին կհասնի տանտերերին, ինչի վրա էլ առաջարկում եմ դնել շեշտը:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/13 ապր
«Աթլետիկո» - «Մանչեսթեր Սիթի» 
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ