«Աթլետիկո Մադրիդ» — «Վիլյառեալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:30, 25 ապր 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 34-րդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» — «Վիլյառեալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ անարդյունավետ խաղում տանտերերը չեն պարտվի: 

Իմ կարծիքով՝ այս իսպանական միդ-ուիքի կենտրոնական հանդիպումը կայանալու է Մադրիդում, «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, որտեղ «Աթլետիկոն» ընդունելու է «Վիլյառեալին»՝ մրցաշարային աղյուսակի 3-րդ և 5-րդ թիմերը: Մրցաշրջանի առաջին հատվածում «Աթլետիկոն» շատ անհաջող խաղաց «Վիլյառեալի» հետ ու պարտվեց 0:3: Բացի դրանից, երկու թիմերը հիմա տարբեր հոգեբանական վիճակում են գտնվում: Թեպետ Դիեգո Սիմեոնեի թիմը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, բայց մրցակիցը «Ռեալն» է՝ մղձավանջային Մադրիդի «Աթլետիկոյի» համար, և այս անգամ պետք է որ Էլ Չոլոյի նյարդերը ջղաձգված լինեն: Ինչ վերաբերում է «Վիլյառեալին», ապա այս թիմը շարունակում է պայքարել 5-րդ տեղը պահպանելու համար: Հեռու դժվար թե գնա, քանի որ 4-րդ տեղում ընթացող «Սևիլիան» բավական առաջ է ընթանում և, ըստ երևույթի, «Վիլյառեալն» այստեղ էլ կմնա, եթե շարունակի հաջող հանդես գալ:

Աուգուստո Ֆերնանդեսը, Շիմե Վրսալկոն և Խուանֆրանն են բացակայում, նրանք նախորդ խաղին էլ չկային, և Դիեգո Սիմեոնեն դժվար թե լուրջ փոփոխություններ անի: Խիմենեսը դուրս կգա աջից, Ֆիլիպե Լուիսը՝ ձախից: Գաբի, Կոկե, Սաուլ, Կարասկո, Գրիզման, Գամեյրո… Ֆերնանդո Տորրեսը, ըստ երևույթի, խաղը կսկսի պահեստայինների նստարանից:

Ինչ վերաբերում է «Վիլյառեալին», Սերխիո Ասենխոն չի լինելու դարպասապահը, խաղը բաց կթողնեն նաև կենտրոնական պաշտպան Վիկտոր Ռուիզն ու կիսապաշտպան Դենիս Չերիշեվը: Ըստ երևույթի, Ֆրան Էսկրիբան եզրային կիսապաշտպանների դիրքում խաղադաշտ դուրս կբերի Կաստիլյեխոյին ու Դոս Սանթոսին: Բրունո Սորիանոն կլինի հենեկետային կիսապաշտպանը, իսկ Մանու Տրիգերոսը կլինի հարձակմանը միտված կիսապաշտպանն ու կաջակցի Բակամբուին և Ադրիան Լոպեսին: Բակամբուի փոխարեն կարող է խաղալ նաև Ռոբերտո Սոլդադոն:

Այս խաղի վերաբերյալ կանխատեսում եմ ոչ արդյունավետ խաղ՝ 1X և տոտալ 2,5 գոլից քիչ: Գործակիցը 1,92 է:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 34-րդ տուր
23:30/25 ապր
«Աթլետիկո Մադրիդ» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ