«Աթլետիկո Մադրիդ» — «Սևիլիա». Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը
Լավ խաղ է սպասվում: «Սևիլիան» այլևս մրցաշրջանի սկզբի ուժեղ թիմը չէ, «Աթլետիկոն» կարող է հաղթել նրանց: «Աթլետները» հաղթանակի հասնելու ավելի մեծ շանսեր ունեն: Թիմը խաղալու է սեփական դաշտում, իսկ Գրիզմանն ուղղակի հրաշալի մարզավիճակում է: Ֆրանսիացու մակարդակի ֆուտբոլիստ անդալուսցիները չունեն: Կառլոս Բակկայի հեռանալուց հետո «Սևիլիան» մաքուր կենտրոնական հարձակվող չունի: «Աթլետիկոն» խաղն ուժեղացնելու հրաշալի տարբերակ ունի: Վիետտոն շատ ուժեղ ֆուտբոլիստ է, ով կարող է ցանկացած պահի փչացնել «Սևիլիայի» տոնը: Էմերիի թիմի շանսը համաձայնեցված պաշտպանությունն ու ստանդարտներն են: Այնպես որ, ինչքան քիչ են խախտումները, այնքան ավելի լավ են խաղում մադրիդցիները: Կարծում եմ, որ Սիմեոնեի թիմը գոլ բաց կթողնի, բայց չի պարտվի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: