«Աթլետիկո Մադրիդ» — «Սելտա». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը
Սպասում էի, որ «Աթլետիկոն» ամեն ինչ առաջին խաղում կորոշի, որպեսզի պահպանի ուժերը, բայց Վիգոյում թիմերը գոլ չխփեցին: Լա լիգայի վերջին տուրում Սիմեոնեի թիմը սեփական դաշտում 0:0 ավարտեց «Սևիլիայի» դեմ խաղը: Ստացվում է, որ «Աթլետիկոն» 2 խաղ անընդմեջ չի կարողանում գոլ խփել, իսկ այն, որ մադրիդցիները բաց չեն թողնում, վաղուց է սովորական դարձել:
«Սելտան» հիմա այն մարզավիճակում չէ, ինչ մրցաշրջանի սկզբում, երբ հյուրընկալվելիս հաղթեց «Սևիլիային», տանը ջախջախեց «Բարսելոնային»: Նոլիտոն վնասվածք ունի և կարող է շուտով լքել ակումբը: Առանց նրա դժվար կլինի: Նոլիտոն լիդեր է, առաջնորդ: Իհարկե, «Սելտան» կարող է հավաքվել և առանձին խաղերում համերգ տալ, բայց նույն կազմով դա անիրական է: Մեծ հաշվով, առանց Նոլիտոյի «Սելտան» միջակ թիմ է, բայց նրա հետ էլ Վիգոյի թիմը «Աթլետիկոյի» դեմ խաղում դժվարություններ կունենար: Արդեն կասկած է հարուցում, որ «Բարսան» մոտակա հանգստյան օրերին առաջնությունում գոլ կխփի «Աթլետիկոյին»:
«Սելտան» առաջին հանդիպումը 0:0 ավարտելուց հետո 3 անպատասխան գնդակ բաց թողեց «Ռայոյից», ով հոգնել է 10 գնդակ ընդունելուց: Չենք կարող ասել, որ «Սելթայի» մոտ հիմա ամեն ինչ կարգին է:
Խաղադրույք եմ կատարում «Աթլետիկոյի» հաղթանակի և Գրիզմանի գոլի վրա: Վստահ եմ, որ մադրիդցիները հաջորդ փուլ կանցնեն: Դե էլ ո՞վ պետք է «աթլետների» կազմում գոլ խփի, եթե ոչ ֆրանսիացին: Գրիզմանը գերազանց է խաղում: Կարծում եմ, որ նա կրկին առաջ կտանի «Աթլետիկոյին»:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: