«Աթլետիկո Մադրիդ» — «Սեւիլիա». Ալեքսանդր Վիշնեւսկու վիդեոկանխատեսումը

19:00, 24 հնվ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» — «Սեւիլիա» հանդիպման վերաբերյալ: 

https://youtu.be/lbtvfvVLhMI

Բոլորին բարի օր: Ես Ալեքսանդր Վիշնեւսկին եմ՝ «Спорт-Экспресс» թերթի թղթակիցը: Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կզրուցենք «Աթլետիկո Մադրիդ» — «Սեւիլիա» հանդիպման վերաբերյալ:

Այս թիմերը վերջին 10 տարիներին ավելի շատ եվրագավաթներ են նվաճել, քան ցանկացած այլ եվրոպական թիմ՝ բացի «Բարսելոնայից»: Վերջին ժամանակահատվածում «Սեւիլիան» հաճախ է հաղթում եվրագավաթներում. թիմը վերջին երկու տարիներին հաղթել է Եվրոպա լիգայում: Այնուամենայնիվ, «Աթլետիկոն» այժմ ավելի ուժեղ թիմ է երեւում ու անկասկած, այս հանդիպման ֆավորիտն է: Ընդ որում՝ «Աթլետիկոն» խաղում է սեփական հարկի տակ եւ համարվում է առաջնության առաջատարը:

Մեկ շաբաթ անց «Աթլետիկոյին» սպասվում է առաջին տեղի համար հանդիպումը «Բարսելոնայի» դեմ: Եվ Սիմեոնեի թիմի համար շատ կարեւոր է մնալ առաջատար, իսկ դրա համար պետք է անել վերջին քայլը՝ հաղթել «Սեւիլիային»:

Մի կողմից, առաջադրանքը բարդ է թվում, քանի որ «Սեւիլիան» շատ ուժեղ թիմ է, բայց պետք է հասկանալ, որ «Սեւիլիան» տանը ու դրսում երկու այլ թիմեր են: Եվ բոլոր փառահեղ հանդիպումները, որոնց շնորհիվ թիմը այս մրցաշրջանում հարգանքի է արժանի, տեղի են ունեցել «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում: Սեփական հարկի տակ «Սեւիլիան» 10 անընդմեջ հաղթանակ է տարել, բայց երբ թիմը հյուրընկալվում է, շատ ավելի վատ է խաղում: Զարմանալի է, բայց առաջնությունում «Սեւիլիան» արտագնա խաղերում ոչ մի հաղթանակ չի տարել: Իսպանիայում այս ցուցանիշը ունի նաեւ «Լաս Պալմասը»:

Հազիվ թե «Սեւիլիան» կարողանա այդ շարքը ընդհատել «Վիսենտե Կալդերոնում», ընդ որում՝ «Աթլետիկոն» խաղին նախապատրաստվելու համար 1 օր ավելի ժամանակ է ունեցել: Մադրիդցիները ավելի շուտ են անցկացրել Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակչի իրենց հանդիպումը: «Աթլետիկոն» կազմի հետ լուրջ պրոբլեմներ չունի: Վնասվածք ունեցող Տիագոն հաստատ չի խաղա մինչեւ մրցաշրջանի ավարտը, վնասվածք ունեն նաեւ երկու Տորրեսները: Այն, որ Ֆերնանդո Տորրեսը չի խաղալու, կարծում եմ՝ դա միայն առավելություն է, իսկ Օլիվեր Տորրեսին համարժեք փոխարինողներ կան: Լավ մարզավիճակում է Գրիզմանը, Ջեքսոն Մարտինեսը սկսել է ավելի լավ խաղալ: Կարծում եմ՝ «Աթլետիկոն» կկարողանա հաղթել:

Զարմանալի էր «Միրանդեսի» դեմ վերջին հանդիպման «Սեւիլիայի» կազմը: Օրինակ՝ կենտրոնական հարձակվող Գամեյրոն երկրորդ լիգան ներկայացնող թիմի դեմ խաղում խաղաց 90 րոպե, մինչդեռ սպասվում էր, որ նա հանգստի հնարավորություն կստանա «Աթլետիկոյի» դեմ հանդիպումից առաջ: Ընդ որում՝ ֆրանսիացին շատ վատ խաղ անցկացրեց, չկատարեց ոչ մի գոլային փոխանցում, չդարձավ գոլի հեղինակ ու միաժամանակ հոգնեց: Դա շատ տարօրինակ որոշում էր: Այժմ Գամեյրոն այդքան թարմ չի լինի կամ էլ խաղադաշտ դուրս կգա Լյորենտեն, ում խաղաոճը «Սեւիլիայի» խաղային ձեռագրին չի համապատասխանում:

Կարծում եմ՝ «Աթլետիկոն» կհաղթի: Գործակիցը բավականաչափ լավն է՝ 1,67: Ընդ որում՝ կա եւս մեկ տարբերակ՝ իմ սիրելի խաղադրույքը, որ «Աթլետիկոն» «չոր» հաշվով հաղթանակ կտոնի: Այս մրցաշրջանի 31 խաղերից քսանում «Աթլետիկոն» գոլ բաց չի թողել: Եվ բացի այդ, «Սեւիլիայի» դեմ վերջին 3 խաղերում նույնպես անառիկ են պահել սեփական դարպասը: Բայց այնքան հաճախ եմ հաղթում այս խաղադրույքով, որ ինչ-որ ժամանակ այն պետք է ավարտվի: Եվ իմ ինտուիցիան կանխատեսում է, որ չպետք է 2,30 գործակցով խաղալ «Աթլետիկոյի» «չոր» հաշվով հաղթանակի վրա, այլ 1,67-ով խաղադրույք կատարել պարզապես «Աթլետիկոյի» հաղթանակի վրա: Ես ընտրում եմ ավելի հավանական խաղադրույքը, իսկ դուք ինքներդ ընտրեք:

Հաջողություն բոլորին !

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր
19:00/24 հնվ
«Աթլետիկո Մադրիդ» - «Սեւիլիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ