«Աթլետիկո Մադրիդ» — «Ռեալ Սոսյեդադ». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը
Մադրիդի արքաները վերադառնում են տուն: Առաջնության շրջանակներում «Ռեալի» նկատմամբ երրորդ անընդմեջ արտագնա հաղթանակից հետո «Աթլետիկոյին» երեքշբաթի սպասվում է տնային հանդիպում, եւ հավանաբար թիմը կուրախացնի իր երկրպագուներին հերթական հաղթանակով:
Սակայն հազիվ թե այդ հաղթանակը հեշտ տրվի: «Ռեալ Սոսյեդադը» վերջին 5 խաղերում 13 միավոր է վաստակել: Կազմ կվերադառնան որակազրկման պատճառով նախորդ տուրը բաց թողած սան-սեբաստիանցիների միանգամից 3 ֆուտբոլիստ` Իլյարամենդին, Էլուստոնդոն եւ Ժոնատասը: Բայց այժմ որակազրկված է «Ռեալ Սոսյեդադի» մեկ այլ առանցքային ֆուտբոլիստ` թիմի լավագույն պաշտպան Ինյիգո Մարտինեսը: «Աթլետիկոյում» որակազրկվածներ չկան, պոտենցիալ խնդիր կարող է դառնալ միայն դերբիից հետո հոգնածությունը: Բայց առջեւում սկզբունքային հանդիպում է. վաղուց «Աթլետիկոն» ու «Ռեալ Սոսյեդադը» հասարակ մրցակիցներ չեն, թիմերի երկրպագուների միջեւ շատ լուրջ կոնֆլիկտ կա ու մադրիդյան թիմի ֆուտբոլիստները գիտեն, որ պետք է առանձնահատուկ կերպով տրամադրվեն բասկերի դեմ հանդիպմանը:
Խաղադրույք եմ կատարում «Աթլետիկոյի» հաղթանակի վրա: Մադրիդցիների մաքուր հաղթանակն այդքան էլ բարձր գնահատված չէ` 1,48, բայց կա մտահաղացում, թե ինչպես այն ավելացնենք: Կարելի է ընտրել հետեւյալ խաղադրույքը. ««Աթլետիկոյի» հաղթանակ ու տոտալ 3,5 գոլից քիչ» խաղադրույքը, որը գնահատվում է 2,00 գործակցով:
«Աթլետիկոն» զգուշավոր, չափավոր, հավաքված թիմ է, հազվադեպ է լինում, երբ թիմը շատ է խփում եւ հիանալի պաշտպանվում: Աթլետներն այս առաջնությունում ընթանում են դեպի «չոր» հաշվով խաղերի իսպանական ռեկորդին: Վերջին 4 խաղերում «Աթլետիկոն» ոչ մի գնդակ բաց չի թողել եւ քիչ է նաեւ գոլ խփում` նախորդ 4 խաղերում ընդամենը երկու գնդակ: Այնպես որ, սակավագոլ խաղում կհաղթի «Աթլետիկոն»: Կարելի է ընտրել նաեւ 2,09 գործակցով «Աթլետիկոյի» «չոր» հաշվով հաղթանակը, բայց ես նախընտրում եմ այս խաղադրույքը, որպեսզի ապահովագրվեմ 2:1 հնարավոր հաշվից:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: