Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Աթլետիկո Մադրիդ» — «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում մենք կտեսնենք արդյունավետ ֆուտբոլ:
Մի փոքր ափսոս, որ ինտրիգն այս դիմակայությունում մահացավ այսքան շուտ: Բայց «Ռեալն» արժանիորեն հաղթեց առաջին խաղում, արժանիորեն հաղթեց այդպիսի հաշվով: «Աթլետիկոյին» ամբողջովին գերազանցեցին: Գործնականում իդեալական ֆուտբոլ ցույց տվեց «Ռեալը»:
«Աթլետիկոն» տանը պետք է ռիսկի դիմի, պետք է փորձի թեկուզ ինչ-որ սրի ինտրիգը դիմակայությունում: Կարևոր է սկզբի համար խփել գոնե մեկ գնդակ, իսկ հետո, հնարավոր է, խաղը գնա, և մենք տեսնենք ինչ-որ հետաքրքիր բան: Կարծում եմ՝ այս անգամ երկու թիմերն էլ գոլ կխփեն: Դժվար թե «Աթլետիկոն» բաց չթողնի, թիմին պետք է բացվել, ռիսկի դիմել, մեծ քանակությամբ մարդիկ առաջ են գնալու: Բայց «Ռեալը» ևս դժվար թե կարողանա խաղալ զրոյի վրա, ճնշումը լուրջ կլինի: «Աթլետիկոն» առաջին րոպեներից կնետվի առաջ, կաշխատի խլացնել «Ռեալին»:
Ընտրում եմ բավական անվտանգ տարբերակ՝ «երկու թիմերն էլ գոլ կխփեն և տոտալ 2,5 գնդակից շատ»: