«Աթլետիկո Մադրիդ» — «Ռայո Վալյեկանո». Վալերի Կարպինի կանխատեսումը

20:15, 30 ապր 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին և Արմավիրի «Տորպեդոյի» ներկայիս գլխավոր մարզիչ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» բացառիկ փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» — «Ռայո Վալյեկանո» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում նրա վրա, որ տանտերերը մինչև ընդմիջում առաջ կանցնեն հաշվի մեջ, իսկ հանդիպման արդյունքում կպահպանեն այդ առավելությունը: 

Չորեքշաբթի «Աթլետիկոն» ծանր հանդիպում անցկացրեց «Բավարիայի» հետ: Եվ ահա երեք օր անց խաղ «Ռայո Վալյեկանոյի» դեմ: Կարծում եմ` Սիմեոնեն կազմը ռոտացիայի կենթարկի, որոշ խաղացողների հանգստի հնարավորություն կտա: Ընդ որում, որ արդեն երեքշաբթի մադրիդցիները պետք է մեկնեն Գերմանիա:

Ինչ վերաբերում է «Ռայո Վալյեկանոյին», ապա թիմը երեք միավոր հեռավորության վրա է վտանգավոր գոտուց: Վերջին երկու խաղերում «Ռայոն» խաղալու է լիովին անցանելի մրցակիցների հետ: Հետևաբար կարծում եմ, որ թիմը կկենտրոնանա այդ հանդիպումների վրա, իսկ «Աթլետիկոյի» հետ խաղում հասկանալով, որ դժվար է միավորներ վաստակել, առանձնապես չի պատրաստվի մրցակցել ու ուժեր գործադրել:

Երկրպագուների աջակցության ներքո «Աթլետիկոն» նույնիսկ ոչ օպտիմալ կազմով պետք է հաղթի «Ռայո Վալյեկանոյին»: Հասկանալով, որ ուժերը վերջնամասում կարող են չբավականացնել, Սիմեոնեի թիմը կաշխատի իր առավելությունն ապահովել առաջին րոպեներին: Ակնկալում եմ, որ «Աթլետիկոն» կհաղթի առաջին կեսում և ողջ խաղում:

Օրդինար: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր
20:15/30 ապր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ