«Աթլետիկո Մադրիդ» — «Ռայո Վալյեկանո». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

20:15, 30 ապր 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայանալիք Պրիմերայի 36-րդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» — «Ռայո Վալյեկանո» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում «աթլետները» խաղակեսերից յուրաքանչյուրում գոլ կխփեն: 

Ինչպես է խաղում «Ռայոն», մենք հիասքանչ գիտենք: Հոգնել ենք տեսնել, թե ինչպես է Խեմեսի թիմը խնդիրներ ստեղծում գրանդների համար: Նախորդ տուրում «Ռեալը» «Ռայոյի» հետ դիմակայությունում ստիպված եղավ ետ բերել 0:2 հաշիվը: Բայց «Աթլետիկոյի» համար դժվար կլինի խնդիրներ ստեղծել` այն էլ նրանց հարկի տակ: «Աթլետները» շատ ուժ ու էմոցիա թողեցին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բավարիայի» հետ խաղում: Կարծում եմ` այժմ «Աթլետիկոն» շեշտը կդնի առաջին խաղակեսի վրա, կաշխատի արագ գոլ խփել և խաղալ հաշվի վրա: Այստեղ կառաջարկեի խաղալ առաջին խաղակեսում մադրիդցիների հաղթանակի վրա: Բայց կարելի է նաև մի փոքր ռիսկի դիմել: Ամենայն հավանականությամբ, «Ռայոն» ստիպված կլինի բացվել, եթե սկսի զիջել, և «Աթլետիկոն» իր արագ խաղացողների հաշվին կարող է երկրորդ խաղակեսում ևս պատժել հյուրերին: Հնարավոր է` աչքի ընկնի փոխարինողներից ինչ-որ մեկը, ով հանդիպման ընթացքում է խաղադաշտ դուրս եկել: Առաջարկում եմ ««Աթլետիկոն» երկու խաղակեսերում էլ գոլ կխփի» խաղադրույքը: «Ռայոյի» պաշտպանությունը առանձնապես հուսալի չէ, իսկ «Աթլետիկոն» շարունակում է չեմպիոնական պայքարը:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 36-րդ տուր
20:15/30 ապր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
Պրիմերա, 36-րդ տուր
20:15/30 ապր
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ