«Աթլետիկո Մադրիդ» — «Ռայո Վալյեկանո». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

23:30, 14 հնվ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ, Իսպանիայում «Սպորտ-Էքսպրեսի» թղթակից Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսել է Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակչի «Աթլետիկո Մադրիդ» — «Ռայո Վալյեկանո» պատասխան հանդիպման ելքը: Մեր փորձագետը կարծում է, որ տանտերերը չոր հաշվով հաղթանակ կտանեն: 

Մեկ շաբաթ առաջ մադրիդյան ակումբների միջեւ առաջին հանդիպմանը Սիմեոնեն կրակի հետ էր խաղում: «Աթլետիկոն» ամբողջովին երկրորդ կազմով էր, 0:1 հաշվով պարտվում էր, և մի քանի անգամ մոտ էր եւս մեկ գնդակ ընդունելուն: Արդյունքում «Ռայոն» չօգտագործեց իր գոլային պահերը, իսկ «Աթլետիկոն» հավասարեցրեց հաշիվը և խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Հիմա պատասխան հանդիպումը տանն է, և Սիմեոնեն պետք է ավելի մարտունակ կազմ դուրս բերի խաղադաշտ, քան նախորդ խաղում: Եվ նշանակում է՝ «Ռայոյի» շանսերը քիչ են: «Մեղուները» պետք է անպայման գոլ խփեն, գոլազուրկ ոչ-ոքին իրենց ձեռնտու չէ, և նշանակում է՝ «Աթլետիկոն» կարող է հանգիստ խաղալ և մրցակցի արած սխալներից օգտվելով գոլ խփել:

Կարծում եմ, որ «Աթլետիկոյի» մոտ ամեն ինչ կստացվի, և Սիմեոնեի թիմը կհաղթի: Երկու մադրիդյան ակումբների ֆուտբոլիստների միջեւ տարբերությունը ակնհայտ է: «Աթլետիկոն» հիմնականում հաղթում է «չոր» հաշվիվներով: Իսպանիայի առաջնության առաջին 19 տուրերում թիմն ընդամենը 8 գոլ է բաց թողել: Սա Լա լիգայի պատմության 2-րդ լավագույն ցուցանիշն է: Ավելի քիչ 1993/94 մրցաշրջանում բաց է թողել միայն «Դեպորտիվոն»՝ 6 գնդակ ողջ առաջին շրջանի ընթացքում: Հետաքրքիրն այն է, որ «Աթլետիկոն» մեկ անգամ էլ նման ցուցանիշ գրանցել է 1995/96 մրցաշրջանում, երբ մադրիդցիները չեմպիոն հռչակվեցին: Վերջին 20 տարիներին ոչ մի թիմի չի հաջողվել առաջին շրջանում այդքան քիչ բաց թողնել: Մադրիդցիների պաշտպանությունը հիացնում է: Թիմը լքած վետերան Միրանդային ճիշտ ժամանակին փոխարինեց Խիմենեսը, ով նույնքան վստահ է հանդես գալիս, որքան բրազիլացին այն ժամանակ, ով, ի դեպ, «Ինտերի» մասնակցությամբ վերջին խաղում 94-րդ րոպեին ոչնչից 11 մետրանոց բերեց սեփական թիմի դարպասին:

Իհարկե, «չոր» խաղի վրա խաղադրույքը միշտ էլ ռիսկային է, բայց պարտվելու վտանգը «Աթլետիկոյի» խաղերում ավելի ցածր է, քան ցանկացած այլ իսպանական թիմի դեպքում: Կարծում եմ՝ անգամ կիսապահեստային կազմով «Աթլետիկոն» «չոր» հաշվով կհաղթի «Ռայոյին»:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:30/14 հնվ
«Աթլետիկո Մադրիդ» - «Ռայո Վալյեկանո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ