«Աթլետիկո Մադրիդ» — ՊՍՎ. Վալերի Կարպինի կանխատեսումը

23:45, 23 նյմ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» — ՊՍՎ հանդիպման վերաբերյալ: Փորձագետը խաղադրույք է կատարում իսպանական ակումբի հաղթանակի վրա այն պայմանով, որ խաղում երեք գոլից ավել չի խփվի: 

«Աթլետիկոն» եվրագավաթային առումով ավելի ուժեղ է ու փորձառու: Ընդ որում, «Աթլետիկոն» խաղում է սեփական հարկի տակ: Կարծում եմ՝ այստեղ հաղթանակ կտանեն տանտերերը: «Աթլետիկոյին» պետք է հաղթել, որպեսզի շանս ունենան խմբում պահելու առաջին տեղը և 1/8 եզրափակչում նվազեցնելու թոփ-ակումբ բաժին ընկնելու շանսերը:

ՊՍՎ-ն այժմ այդքան էլ լավ հանդես չի գալիս: Թիմը չորս խաղերում ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ դրսում ոչ-ոքի խաղալով «Ռոստովի» հետ: Կարծում եմ՝ հոլանդացիները չեն կարողանա միավոր վաստակել առաջիկա խաղում: Ավելին՝ նրանց այս հանդիպումը, եթե կարելի է այսպես ասել, այդքան էլ սկզբունքային չէ: Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում նրանք արդեն չեն հայտնվի, իսկ Եվրոպա լիգա դուրս գալու համար բավական է վերջին տուրում տանը հաղթել «Ռոստովին», կամ էլ խաղալ արդյունավետ ոչ-ոքի:

Եվ միևնույն ժամանակ մեծ քանակությամբ գոլերի չեմ սպասում: «Աթլետիկոն» «Ռոստովի» հետ խաղում տարվա մեջ առաջին անգամ սեփական հարկի տակ գոլ բաց թողեց, եթե չեմ սխալվում: Կարծում եմ՝ մադրիդցիները երկրորդ անգամ վրիպում թույլ չեն տա, բայց միևնույն ժամանակ չեն էլ ջախջախի ՊՍՎ-ին: «Աթլետիկոն» այժմ այն վիճակում չէ, բացի այդ, անհրաժեշտություն չկա:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
23:45/23 նյմ
«Աթլետիկո Մադրիդ» - «ՊՍՎ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ