«Աթլետիկո Մադրիդ» — ՊՍՎ. Նիկիտա Կովալչուկի կանխատեսումը

23:45, 15 մրտ 2016
Հայտնի «Картавый футбол» օնլայն-հաղորդման հեղինակ, 360 հեռուստաընկերության խմբագիր, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Նիկիտա Կովալչուկը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Աթլետիկո Մադրիդ» — ՊՍՎ հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում տանտերերի «չոր» հաշվով հաղթանակի վրա: 

«Աթլետիկո Մադրիդ» — ՊՍՎ. հետաքրքիր հանդիպում է լինելու: Առաջին հերթին` քանի որ հոլանդական ակումբն առաջնությունում շատ որակյալ ֆուտբոլ է ցուցադրում: Հավանում եմ ՊՍՎ-ի ցուցադրած խաղը` անկախ նրանից, թե թիմն ինչպիսի արդյունքների է հասնում Չեմպիոնների լիգայում: Նրանք չեն վախենում, կորցնելու ոչինչ չունեն ու պարզապես դաշտ են դուրս գալիս իրենց ֆուտբոլը խաղալու համար:

«Աթլետիկոն» շարունակում է մտովի առաջին տեղի համար պայքար մղել «Բարսելոնայի» հետ, թեեւ տարբերությունը շատ-շատ է: «Ռեալը» պայքարից դուրս է: Դիեգո Սիմեոնեի սաների համար ամեն ինչ ավելի քան երբեւէ հաջող է դասավորվում եւ կարող են կենտրոնանալ Չեմպիոնների լիգայի խաղի վրա, քանզի նրանք երկրորդ հորիզոնականը կզիջեն աներեւակայելի պայմաններում` հաշվի առնելով նաեւ «Ռեալի» խաղն ու խնդիրներն առաջնությունում:

«Աթլետիկոն» խաղալու է տանը, սեփական երկրպագուների առջեւ, օպտիմալ կազմով, բավականին լավ վերադասավորումներով, գնդակն արագ տեղաշարժելու են, ինչը երեւում է առաջնության վերջին խաղերում: Այնպես որ, կարծում եմ` ՊՍՎ-ին չի հաջողվի գոլ խփել` թեեւ թիմը փորձելու է վառ ու հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել: Եվրոպայի լավագույն պաշտպանություներից մեկն ունեցող թիմն իր պահերը կունենա հարձակման գծում: «Աթլետիկոն» ամենաքիչը երկու գոլ կխփի:

Խաղադրույք եմ կատարում «Աթլետիկոյի» «չոր» հաշվով հաղթանակի վրա: Հուսով եմ` իմ կանխատեսումը հաջող կստացվի, քանզի ցանկանում եմ նաեւ, որ «աթլետները» Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում որքան հնարավոր է շատ առաջ գնան:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում
23:45/15 մրտ
«Աթլետիկո Մադրիդ» - ՊՍՎ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ