«Աթլետիկո Մադրիդ» — ՊՍՎ. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
«Աթլետիկոյին» գոլ խփելն ընդհանրապես շատ դժվար է եւ չեմ կարծում, որ ՊՍՎ-ն այդ առաջադրանքը կկարողանա իրականացնել: Այս խաղի վերաբերյալ լավ տարբերակ է «երկու թիմերն էլ գոլ կխփեն — ոչ»-ը, բայց գործակիցը ցածր է: Ես այս խաղում կդիտարկեի այլ տարբերակ` ««Աթլետիկոյի» հաղթանակ ու տոտալ 3,5 գոլից քիչ»: Հնարավոր է` «Աթլետիկոն» ընդհանրապես բաց չթողնի այս խաղում, բայց ինքն էլ չի պատրաստվում տանջվել խաղադաշտում: 1-2 գոլ կխփեն ու կհանգստանան: «Աթլետիկոն» հասկանում է, որ բաց թողած գնդակը որոշակիորեն կարող է փոխել իրավիճակը եւ մեծ խնդիրներ ստեղծել: ՊՍՎ-ն Հոլանդիայում մեծ արդյունավետությամբ է աչքի ընկնում, ընթանում է առաջին հորիզոնականում, բայց ներկայիս «Աթլետիկոյին» իր իսկ հարկի տակ գոլ խփելը չափազանց բարդ առաջադրանք է: «Աթլետիկոն» իր հարձակվողների լավ մարզավիճակի հաշվին շանսեր կգտնի ու կիրացնի: Գրիզմանը հիասքանչ է, կան Կարասկոն ու Կոկեն, վերջինս ստանդարտից կարող է գոլային փոխանցումներ կատարել:
Եթե նույնիսկ ՊՍՎ-ն մեկ գոլ խփի, որին ես չեմ հավատում, «Աթլետիկոն» ավելին կխփի: Հետեւաբար այս խաղի վերաբերյալ իմ խաղադրույքը` ««Աթլետիկոյի» հաղթանակ ու տոտալ 3,5 գոլից քիչ»: Գործակիցը 1,92 է, լիովին խաղարկային է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: