«Աթլետիկո Մադրիդ» — «Մալագա». Վալերի Կարպինի կանխատեսումը

20:30, 29 հկտ 2016
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ, «Матч ТВ» հեռուստաալիքի և «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Վալերի Կարպինը կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 10-րդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» — «Մալագա» հանդիպման վերաբերյալ: Փորձագետը կարծում է, որ մադրիդյան ակումբը հաղթանակ կտանի և միևնույն ժամանակ խաղում երեք գոլից շատ չի խփվի: 

«Աթլետիկոն» ավանդաբար լավն է պաշտպանությունում, ամենից քիչն է բաց թողնում առաջնությունում, ընդհանուր առմամբ, Դիեգո Սիմեոնեի թիմը գրագետ է գործում և ավանդաբար ընթանում է առաջատարների խմբում: Նախորդ տուրում «Աթլետիկոն» առաջին պարտությունը կրեց և այժմ կաշխատի վերականգնվել, ընդ որում, խաղալով սեփական հարկի տակ:

Իհարկե, «Աթլետիկոն» ուժեղ է ներկայիս «Մալագայից», որը համարվում է միջակ և միավորների մեծ մասը վաստակում է սեփական հարկի տակ: Կարծում եմ՝ տանտերերը, որոնք խաղացողների հիանալի ընտրություն ունեն, պետք է հաղթեն այս խաղում:

Եվ միևնույն ժամանակ դժվար թե հանդիպումը շատ արդյունավետ լինի: «Աթլետիկոն» չափազանց հազվադեպ է բաց թողնում: Իսկ եթե բաց է թողնում, ապա ոչ մեկ գոլից ավել: Բայց և «Մալագայի» ջախջախումը դժվար թե լինի: Այս թիմն ամուր է, կարող է դիմադրություն ցույց տալ, չպետք է խոշոր պարտվի:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 10-րդ տուր
20:30/29 հկտ
«Աթլետիկո Մադրիդ» - «Մալագա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ