«Աթլետիկո Մադրիդ» — «Լեսթեր». Վալերի Կարպինի կանխատեսումը
Մի կողմից, Մադրիդի «Աթլետիկոյին» կարող է հեշտ չլինել: «Լեսթերն» ընդհանրապես կորցնելու ոչինչ չունի, թիմն այսպես էլ արդեն գերակատարել է պլանն այս Չեմպիոնների լիգայում՝ առաջին անգամ հայտնվելով լավագույն ութնյակում: Գումարած՝ Ռանյերիի հեռանալուց հետո «Լեսթերը» շտկեց իր գործերն Անգլիայի առաջնությունում, իսկ հետևաբար կարող է լիովին կենտրոնանալ եվրագավաթների վրա:
Մյուս կողմից, «Աթլետիկոն», իհարկե, շատ ավելի փորձառու է եվրագավաթային փորձի տեսանկյունից: Գումարած՝ կարգապահություն գոյություն ունի թիմում: Այս ակումբի ֆուտբոլիստներն իրենց թերագնահատում թույլ չեն տալիս, ով էլ նրանց դեմ հանդես գա: Մենք դա տեսանք, մասնավորապես, «Ռոստովի» հետ խաղերում: «Աթլետիկոն» մաքսիմալ լուրջ վերաբերվեց ռոստովցիներին և խմբային փուլում դարձավ միակ թիմը, որը միավորներ չկորցրեց Բերդիեվի թիմի դեմ խաղերում: Կարծում եմ՝ «Լեսթերը» ևս, ընդ որում, այսպիսի բարձր փուլում, մանրամասն կուսումնասիրվի:
Այդուհանդերձ կարծում եմ, որ սեփական հարկի տակ «Աթլետիկոն» կհաղթի: Բայց միևնույն ժամանակ խաղադրույք եմ կատարում նաև այն բանի վրա, որ «Լեսթերը» ևս գոլ կխփի: Շտկվել է հարձակումն այս թիմում, անգլիական ակումբի ֆուտբոլիստներն այժմ ամեն խաղում գոլ են խփում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: