Աթլետիկո Մադրիդ — Լեստեր Սիթի. Էդվարդ Գևորգյանի կանխատեսումը

22:45, 12 ապր 2017

Ողջույն Եվրոպական ֆուտբոլի սիրահարներին։ Այսօր ուզում եմ անդրադառնալ Չեմպիոնների Լիգայի քարորդ եզրափակիչ փուլի անտեսված հանդիպմանը՝ Մադրիդում հանդիպելու են “Աթլետները” և “Աղվեսները”։ Համաձայնվեք, որ Բավարիա-Ռեալ հանդիպման ֆոնին, իմ ընտրած դիմակայությունը, մեղմ ասած անտեսվում է։
Դիեգո Սիմեոնեյի թիմը ունի ահռելի փորձ նման դիմակայություններում առավելագույնին հասնելու համար։ Անկախ հանդիպման վայրից՝ լինի դա տանը թե հյուրընկալվելիս, Մադրիդցիները նախընտրում են խաղալ պաշտպանությունից և գրոհել քիչ ուժերով, այդ պատճառով “Աթլետները”՝ իրենց կազմում, միշտ ունեն բարձր որակի կատարողներ հարձակման գծում։ Անտուան Գրիզմանը այսօր կունենա հաջողության հասնելու բոլոր շանսերը, քանզի հակառակորդի պաշտպանությունը որբացած է՝ վնասվածքի պատճառով բացակայում է թիմի ավագ և հիմնական կենտրոնական պաշտպան Ուես Մորգանը։
Լեստերը՝ վերածնվելուց հետո, պարտվեց Էվերտոնին, անյ էլ 4:2 հաշվով և զիջեց մրցակցին գրեթե բոլոր հատկանիշներով։ Իհարկե Շեքսպիրից չեն սպասում հաղթանակ Աթլետիկոյի նկատմամբ և իհարկե նա հասկանում է, որ չի կարելի գրոհել Լեսթերին բնորոշ ագրեսիվ ոճով։ Կարծում եմ, որ Լեսթերը արդեն ապացուցել է, որ իզուր չէր անցած տարվա չեմպիոնությունը, քանզի նրանք Անգլիայի վերջին ներկայացուցիչն են Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկությունում։
Սիմեոնեն իհարկե դիտել է Սեվիլլիա-Լեսթեր հանդիպումը և նույն սխալը թույլ չի տա! նույնիսկ 1:0 հաշիվը կպահեն մինչև վերջ։ Չենք մոռանում, որ Մադրիդցիները ունեն բարձրակարգ պաշտպանություն և ֆանտաստիկ դարպասապահ։ Կարծում եմ այսօր Վարդին և ընկերները “Վիսենտե Կալդեռոնից” կհեռանան ձեռնունայն։ Առաջարկում եմ երկու խաղադրույք՝ հիմնված գոլերի սակավության վրա։
Շնորհակալություն, սիրեք ֆուտբոլը և հասեք հաջողության մեր օգնությամբ։

Օրդինար: Հաղթած
22:45/12 ապր
Աթլետիկո Մադրիդ - Լեստեր Սիթի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
22:45/12 ապր
Աթլետիկո Մադրիդ - Լեստեր Սիթի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ