«Աթլետիկո Մադրիդ» — «Էյբար». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

19:00, 06 փտր 2016
«НТВ-Плюс» և «Матч ТВ» հեռուստաընկերություններում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսսում է արել Լա լիգայի 23-րդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» — «Էյբար» հանդիպման վերաբերյալ, որը կկայանա շաբաթ երեկոյան՝ Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում: Մեր փորձագետը ենթադրում է, որ տանտերերն ամենաքիչը 2 գոլ կխփեն ու կհաղթեն:

«Աթլետիկոն» վերջին խաղում պարտվեց «Բարսելոնային», չնայած շատ արժանավայել տեսք ուներ: «Աթլետները» «Էյբարի» դեմ խաղին մոտենում են կադրային լուրջ խնդիրներով: Գոդինն ու Ֆիլիպե Լուիսը որակազրկված են, իսկ Ստեֆան Սավիչը վնասվածք ունի: Սիմեոնեն պետք է վերափոխի պաշտպանական գիծը: Բայց այնուամենայնիվ, «Աթլետիկոն» ֆավորիտ է, չնայած «Էյբարն» անհարմար և խայթող թիմ է: «Էյբարի» դեմ առաջին շրջանի խաղում «Աթլետիկոն» շատ չարչարվեց և միայն երկրորդ խաղակեսում կատարած փոփոխություններից հետո մադրիդցիները կարողացան անհրաժեշտ արդյունքի հասնել: Հիմա «Աթլետիկոն» սայթաքելու իրավունք չունի, «Ռեալը» կրնկակոխ հետևում է նրան: Սիմեոնեի թիմի հարձակման գծի բոլոր ֆուտբոլիստները կազմ պատրաստ են, բացի Ջեկսոն Մարտինեսից: Այստեղ տանտերերն ավելի ճկուն են, «Աթլետիկոն» ավելի բարձրակարգ թիմ է: Ժամանակն է «Սելտայի» և «Բարսելոնայի» դեմ անհաջող խաղերից հետո հաղթանակ տանել:

Առաջարկում եմ ««Աթլետիկոյի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» տարբերակը: Հաշվի առնելով պաշտպանությունում ունեցած խնդիրները, կարծում եմ, որ «Էյբարն» էլ կարող է գոլ խփել, բայց «Աթլետիկոն» պետք է տրամադրվի դրան և ավելի շատ խփի: Գերազանց մարզավիճակում գտնվող Գրիզմանն ու մյուս ուժեղ կատարողները Սիմեոնեի տրամադրության տակ են: «Էյբարը» վերջին խաղերն այնքան էլ լավ չի անցկացնում, այնպես որ ամենաքիչը 2 գոլ խփելը «Աթլետիկոյի» ուժերի սահմաններում է: Կարելի է ռիսկի դիմել և 2.5-ից տոտալ շատ գոլով վերցնել «աթլետների» հաղթանակը, բայց կարծում եմ, որ 2:0 հաշիվ կգրանցվի:

Օրդինար: Հաղթած
Լա լիգա, 23-րդ տուր
19:00/6 փտր
«Աթլետիկո Մադրիդ» — «Էյբար»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ