«Աթլետիկո Մադրիդ» — «Չելսի». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

00:00, 24 փտր 2021
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Աթլետիկո Մադրիդ» — «Չելսի» առաջին հանդիպման վերաբերյալ:

Ողջու՛յն բոլորին, թանկագին ընկերներ:

Չեմպիոնների լիգա: Մեզ մոտ երկրորդ սերիան է: Առաջին թիմերը արդեն անցկացրել են 1/8 եզրափակչի խաղերը: Երկրորդ շաբաթվա զույգի հանդիպման ժամանակն է: Մենք անգլո-իսպանական դիմակայություն ունենք, սակայն այն տեղի կունենա Բուխարեստում: Մադրիդի «Աթլետիկոն» կխաղա «Չելսիի» դեմ, և հանդիպումը տեղի կունենա չեզոք տարածքում: Ինչպես գիտեք՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով անգլիական թիմերի մասնակցությամբ խաղերը տեղափոխվել են չեզոք տարածք:

Դա ինչ-որ առումով բոնուս է Տուխելի համար, սակայն ներկա պահին «Աթլետիկոն» ավելի հիմնավոր տեսք ունի: Սիմեոնեն, այնուամենայնիվ, ավելի փորձառու եվրագավաթային մարտիկ է: Տուխելին և Սիմեոնեին միավորում է այն, որ երկուսն էլ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն այնտեղ պարտվել են: Տուխելը նախորդ մրցաշրջանում՝ լինելով ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ, զիջեց «Բավարիային»:

Այժմ կարելի է ասել, որ «Աթլետիկոն» լավ վիճակում չէ: Սկզբից դրսում ոչ-ոքի խաղաց «Լևանտեի» հետ, իսկ հետո տանը զիջեց 0:2 հաշվով: Սակայն մադրիդցիները վերջին խաղում շատ պահեր ունեին: Լուիս Սուարեսի տուգանային հարվածից գնդակը դիպավ դարպասաձողին, նաև կարող էր գոլ խփել Ժոաո Ֆելիշը: Թիմի համար, որը նման առավելությամբ առաջատար էր առաջնությունում, այսպիսի սխալները, ըստ էության, նորմալ են:

Եթե խոսենք «Չելսիի» մասին, ապա Տուխելի թիմը բավական պրագմատիկ և զգուշավոր ֆուտբոլ է ցուցադրում: «Ազնվականները» վերջին տուրում չպարտվեցին «Սաութհեմփթոնին»: Արդյոք կարելի՞ է այդ արդյունքը տեղափոխել Բուխարեստ: Անկեղծ ասած՝ չգիտեմ: Խաղը շատ ռիսկային է կանխատեսման համար: Անգամ եթե նայենք բուքմեյքերական ընկերությունների սահմանած գործակիցներին, ապա կտեսնենք, որ «Աթլետիկոն» լուրջ առավելություն չունի «Չելսիի» նկատմամբ: Լոնդոնցիները խմբային փուլում խաղալով իսպանական թիմի դեմ՝ ընդհանրապես ոչ մի գոլ բաց չեն թողել: Սկզբից տանը եղավ 0:0 «Սևիլիայի» հետ, իսկ հետո նույն «Սևիլիային» հաղթեցին դրսում:

Ես շատ տարբերակներ եմ ուսումնասիրել, որպեսզի հասկանամ, թե ինչ խաղադրույք կարելի է կատարել այս հանդիպման համար. օրինակ «Գոլերը տոտալ 2-3»: «Երկու թիմն էլ գոլ կխփի» տարբերակն էլ շատ հետաքրքիր է՝ հաշվի առնելով, որ «Աթլետիկոն» այդքան էլ համոզիչ չի խաղում պաշտպանությունում: Թիմը գրեթե յուրաքանչյուր խաղում գոլ է բաց թողնում: Եվ «Չելսին» էլ գրեթե միշտ գոլ է խփում:

Այստեղ ես ինտուիտիվ կերպով կանխատեսում կանեմ: Կարծում եմ, որ «Աթլետիկոն» կփորձի միանգամից ագրեսիվ խաղալ «Չելսիի» դեմ, որպեսզի գոլ խփի և պահի արդյունքը: Իսպանացիների առաջնային խնդիրը կլինի 0-ի վրա խաղալը, այդ պատճառով ենթադրում եմ, որ «Աթլետիկոյի» կողմից բարձր պրեսինգ և ագրեսիվ սկիզբ կլինի:

Կարծում եմ՝ հանդիպման առաջին գոլը հենց «Աթլետիկոն» կխփի, որի համար 2,05 լավ գործակցով խաղադրույք է առաջարկվում: Ես ձեզ չեմ հորդորում միանգամից բուքմեյքերական կետ վազել և ըստ հենց իմ կանխատեսման գումար դնել: Ես ուղղակի ենթադրում եմ, որ հնարավոր է՝ հենց այդպես լինի: Սա կանխատեսման համար շատ ռիսկային խաղ է: Դիտում ենք ֆուտբոլ և երկրպագում, որպեսզի աշխատի մեր խաղադրույքը:

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ
00:00/24 փտր
«Աթլետիկո Մադրիդ» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ