«Աթլետիկո Մադրիդ» — «Բետիս». Ալեքսանդր Վիշնեւսկու կանխատեսումը

18:00, 02 ապր 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի փորձագետ Ալեքսանդր Վիշնեւսկին կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 31-րդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» — «Բետիս» հանդիպման վերաբերյալ: 

Ուրուգվայի հավաքականը խնդիրներ բերեց Մադրիդի «Աթլետիկոյին»: Ազգային թիմից վնասվածքներով վերադարձան պաշտպաններ Գոդինն ու Խիմենեսը: «Բետիսի» հետ հանդիպմանը երկուսի մասնակցությունն էլ բացառված է: Խոշոր կորուստներ են «Աթլետիկոյի» համար, ընդ որում ոչ միայն պաշտպանության՝ երկու կենտրոնական պաշտպաններն էլ կարեւոր դեր են խաղում ստանդարտների ժամանակ: Երբ «Աթլետիկոն» նախորդ անգամ այսչափ լուրջ խնդիրներ ուներ պաշտպանությունում, այն ավարտվեց «Էյբարի» խփած անհեթեթ գոլով: Աթլետների համար այժմ դժվար կլինի իրենց սովոր «չոր» հաղթանակ տանել, այնպես որ կարելի է խաղադրույք կատարել ուղղակի այն բանի վրա, որ «Աթլետիկոն» չի կարողանա զրոյով հաղթել՝ այս իրադարձության գործակիցը 1,81 է:

Բայց որպես հիմնական այնուամենայնիվ այլ խաղադրույք կընտրեմ՝ (+1,5) ֆորայով «Բետիսի» վրա: Հարցը նրանում է, որ «Աթլետիկոյից» վնասվածք ունի նաեւ կիսապաշտպան Ֆերեյրա-Կարասկոն, և ընդհանրապես Դիեգո Սիմեոնեն դժվար ցանկանա, որ իր թիմը ուժերի ներածին չափով խաղա: Երեթշաբթի օրն «Աթլետիկոն» շատ ավելի կարեւոր խաղ ունի՝ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնայի» դեմ: Սիմեոնեն չի կարող չմտածել այդ հանդիպման մասին:

Միեւնույն ժամանակ, «Բետիսը» շատ լավ է խաղում արտագնա հանդիպումներում: «Վարունգները» դրսում հավաքել են իրենց միավորների 56%-ը: «Բետիսը» արտագնա ելույթների արդյունքներով վեցերորդն տեղն է զբաղեցնում և 20-րդը՝ տնային հանդիպումների: Այնպես որ, սեւիլիացիները «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում հավանաբար իրենց բավականին վստահ կզգան մրցակցի դեմ, որն ավելի շատ կենտրոնացած կլինի հաջորդ խաղի վրա:

Օրդինար: Պարտված
Պրիմերա, 31-րդ տուր
18:00/2 ապր
«Աթլետիկո Մադրիդ» - «Բետիս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ