«Աթլետիկո Մադրիդ» — «Բայեր». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Խաղից առաջ այնպիսի տպավորություն է, որ այստեղ ամեն ինչ պարզ է, Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի հարկի տակ հաղթել է 4:2 հաշվով և գրեթե ապահովել է իր տեղը քառորդ եզրափակչում: Հենց այդ պատճառով բուքմեյքերական ընկերություններն այլևս խաղադրույք չեն ընդունում «Աթլետիկոյի» հաջորդ փուլ դուրս գալու կապակցությամբ: Չնայած դրան, «Բայերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Թայֆուն Կորկուտը խաղից առաջ բավական մարտականորեն է տրամադրված և ունի առիթ դրա համար, որովհետև եվրոպական գավաթների խաղարկություններում եղել է նման դեպք, երբ թիմը կարողացել է 2:4 հաշվով պարտությունից հետո քամբեք անել և շարունակել պայքարը: Դա 1984 թվականին էր, երբ «Բարսելոնան» Բերնդ Շուստերի գլխավորությամբ հաղթել էր «Մեցին», սակայն տանը համարձակվել է պարտվել 1:4 հաշվով և դուրս մնալ Գավաթակիրների գավաթի խաղարկությունից:
«Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչը խաղացել է «Աթլետիկոյի» դեմ, իսկ մադրիդցիների դարպասն այդ ժամանակ պաշտպանում էր Դիեգո Սիմեոնեի օգնական Հերմոն Բուրգոսը:
«Բայերը» բավական շատ կադրային խնդիրներ ունի՝ ընդ որում միանգամից մի քանի ֆուտբոլիստներ չեն կարողանա խաղալ իսպանական ակումբի դեմ: Հայնրիքսը որակազրկված է, Տոպրակը, ով ուրբաթ օրը դարձավ թիմի հակահերոսը, չկարողանալով դիպուկ իրացնել 11-մետրանոցը, նաև ոտնաթաթն է վնասել և դրա պատճառով այսօր բացակայելու է: Նման պարագայում նրան կարող է փոխարինել Դրագովիչը, նա չի մասնակցել «Աթլետիկոյի» հետ առաջին հանդիպմանը: Լարս Բենդերը ևս կարող է վերադառնալ պաշտպանություն, նաև Ռոբերտո Հիլբերտին կարող է օգտագործել նորանշանակ գլխավոր մարզիչը, բայց դա քիչ հավանական տարբերակ է: Մի խոսքով՝ այստեղ խնդիրներ են պաշտպանությունում: Նաև, ինչպես գիտեք, մինչև մրցաշրջանի ավարտը որակազրկված է Հական Չալհանողլուն, և առջևում մնում է միայն Չիչարիտոն:
Հանուն արդարության, պետք է նշել, որ Դիեգո Սիմեոնեի թիմն այս տարի այդքան էլ չի տպավորում և չնայած 4:2 հաշվով արտագնա հաղթանակ է տարել, կարող է սեփական հարկի տակ նման անփառունակ կերպով պարտվել 2-3 գնդակի տարբերությամբ և դուրս մնալ հետագա պայքարից: Բայց վերջերս «Աթլետիկոն» կարողացել է վերականգնել իր բարի համբավը և անգամ գերազանց հանդիպում անցկացրեց «Բարսելոնայի» հետ, որում պարտվեց միայն վերջին վայրկյաններին Լիոնել Մեսսի հանճարի պատճառով:
Սակայն այսօրվա խաղում «Աթլետիկոն» շատ ծանր վիճակում է լինելու, որովհետև որակազրկված է թիմի ավագ Գաբին, ինչպես նաև Ֆիլիպե Լուիսը: Նրանք նախորդ խաղի վերջնամասում դեղին քարտեր ստացան և այսօր չեն լինելու: Կեվին Գամեյրոն դեռևս վնասվածք ունի, բայց իսպանական լրատվամիջոցներն ասում են, որ նա պատրաստ կլինի: Իսկ ահա Ֆերնանդո Տորրեսն արդեն մարզվել է ընդհանուր խմբի հետ և պետք է որ պատրաստ լինի, չնայած հիմնական կազմում սպասելը սխալ է: Խնդիր ունի նաև Ստեֆան Սավիչը, կոտրել են նրա քիթը, բայց ենթադրվում է, որ նա խաղադաշտ դուրս կգա, որովհետև այլևս մարդ չկա, որը կկարողանա փակել Դիեգո Գոդինի կողքի դիրքը:
Այս խաղում ամեն ինչ հնարավոր է: Իմ խորին համոզմամբ՝ այստեղ պետք է խաղալ արդյունավետության և «Աթլետիկոյի» հաղթանակի վրա, բայց ես պարզապես այդպես չեմ անի ու մի փոքր ռիսկի կդիմեմ և խաղադրույք կկատարեմ ստույգ հաշվի վրա: Օրինակ՝ 3:1 հաշիվը, իմ կարծիքով, ամենաիրատեսականն է, ու այստեղ 11 գործակիցն է սահմանված:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: