«Աթլետիկո Մադրիդ» — «Բայեր». Եգոր Տիտովի կանխատեսումը
«Բայերը» փոխել է մարզչին: Ամեն ինչ հենց դրան էլ տանում էր, հաշվի առնելով լևերկուզենցիների արդյունքները, և ընդհանրապես ամբողջ այս մրցաշրջանը, որը, մեղմ ասած, հաջող չես անվանի, չնայած Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալուն: Սակայն մարզչի փոփոխությունն էլ ոչ մի իմպուլս չտվեց: Վերջին տուրում «Բայերը» թույլ խաղաց «Վերդերի» հետ: Թիմում շատ խնդիրներ կան, վնասվածք ունեցող ֆուտբոլիստներ, Չալխանօղլուն հայտնի պատճառներով չի կարող խաղալ:
«Աթլետիկոն» հանգիստ է, վստահ իր ուժերի վրա և տանն առանց խնդիրների կջախջախի այս «Բայերին»: Շատ ուժեղ է «Աթլետիկոն» նման «Բայերի» համար: Կարծում եմ, որ Սիմեոնեի թիմն այստեղ ի զորու է երեք գոլ խփել: «Աթլետիկոն» վերջին շրջանում ձգտում է շատ արդյունավետ խաղալ ու ունի դրա համար ֆուտբոլիստներ: Նաև խաղադրույք կկատարեի 11 մետրանոցի վրա: Նայել եմ վիճակագրությունը՝ երկու թիմերն էլ հաճախ են այս մրցաշրջանում խփում 11 մետրանոց, և նաև ոչ քիչ իրենց դարպասներին է նշանակվում: Խաղը շատ արդյունավետ կլինի: 11 մետրանոց միանգամայն կարող է լինել, շատ տարածություններ կլինեն, պաշտպաններին չեմ նախանձում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: