«Աթլետիկո Մադրիդ» — «Ալավես». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը
Դիեգո Սիմեոնեի թիմը նախորդ մրցաշրջանում անցկացրած Լա լիգայի 38 խաղում ընդամենը 18 գոլ բաց չթողեց, մրցաշարում անցկացրած «չոր» հանդիպումների թվով սահմնանելով ռեկորդ: «Աթլետիկոյի» պաշտպանության բոլոր հերոսները պատրաստ են «Ալավեսի» դեմ խաղին: Խուանֆրանը, Գոդինը, Խիմենեսը, Ֆիլիպե Լուիսն ու դարապսապահ Օբլակը, վստահելի հենակետայինները և հարձակման գծի պաշտպանողական ունակություններ ունեցող շատ ֆուտբոլիստներ՝ սա Եվրոպայի լավագույն պաշտպանությունն է: Նրա կողքին թերևս կարելի է դնել միայն «Յուվենթուսի» պաշտպանությունը:
Այդ պատճառով էլ առանց գոլ բաց թողնելու հաղթանակն ամենաակնհայտ որոշումն է այն խաղերում, որտեղ «Աթլետիկոն» հանդիպում է գրանդ չհամարվող թիմերի: «Ալավեսի» դեմ խաղում մադրիդցիների «չոր» հաշվով հաղթանակի գործակիցն այնքան էլ բարձր չէ՝ ընդամենը 1,59, բայց սա լավագույն խաղադրույքն է այս հանդիպման համար: Իհարկե, «աթլետների» ֆորայով հաղթանակը գայթակղիչ է, բայց գործակիցները չեն տպավորում: Չի խաղա Անտուան Գրիզմանը՝ մադրիդցիների հարձակման գծի գլխավոր գործող անձն ու Եվրոպայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը, ինչպես նաև այդ մրցաշարի գլխավոր ռմբարկուն: Ֆրանսիացին դեռ նախորդ մրցաշրջանում որակազրկվել է: Եվ փաստ չէ, որ առանց Գրիզմանի «Աթլետիկոն» բասկերին քիչ կխփի: «Աթլետիկոն» ընդհանրապես չի կենտրոնանում գոլերի քանակի վրա, այս թիմի համար 1:0 հաշիվը միշտ բավարար է:
Ինչ վերաբերում է «Ալավեսին», ապա այս թիմը Սեգունդա տեղափոխվելու գլխավոր հավակնորդներից մեկն է: Բասկերը նախորդ մրցաշրջանում հաղթեցին երկրորդ լիգայում, բայց հաղթական կազմը պահպանել չկարողացան: Հեռացավ և՛ գլխավոր մարզիչը, և՛ 15 ֆուտբոլիստներ: Տասնհինգ! Փաստացի սա նոր թիմ է, որտեղ համագործակցությունը դեռ լավը չէ: Այնպես որ, «Ալավեսին» չափազանց դժվար կլինի «Վիսենտե Կալդերոնում» դիմակայել Չեմպիոնների լիգայի ֆինալիստին:
Խաղադրույք. «Աթլետիկոյի» «չոր» հաշվով հաղթանակ
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: