«Աթլետիկո» – «Լիվերպուլ»․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

23:00, 19 հկտ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել «Աթլետիկո» – «Լիվերպուլ» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի B խմբի 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Լիվերպուլի» առջևի գծում, կարծես, ամեն ինչ կարգին է։ Թիմն իրացնում է գրեթե բոլոր ստեղծած պահերը։ Ռոբերտո Ֆիրմինոն հեթ-տրիկ ձևակերպեց, Սալահը հերթական գլուխգործոց գոլը խփեց։ Առաջին հայացքից ամեն ինչ լավ է, բայց չեմպիոնական մրցավազքում դժվար է լինելու։ Աստիճանաբար բարդանում է օրացույցը, իսկ «Լիվերպուլը» շարունակում է կորցնել իր ֆուտբոլիստներին։

Ինչ վերաբերում է «Աթլետիկոյին», ապա այս թիմն արդեն երկար ժամանակ է՝ չի փոխում իր խաղաոճը։ Չեմ կարծում, որ այս մրցավեճն ինչ-որ բանով կտարբերվի։ Դիեգո Սիմեոնեի թիմն առնվազն 1-ին խաղակեսում նախաձեռնությունը կզիջի մրցակցին, կխաղա առանց գնդակի և համբերատար կսպասի իր հնարավորությանը։

«Լիվերպուլը» 3 գնդակ բաց թողեց «Բրենտֆորդից», 2-ը՝ «Մանչեսթեր Սիթիից»։ Սրանք թիմեր են, որոնք շատ լավ են պաշտպանությունից անցնում հարձակման, իսկ «Աթլետիկոն» այս առումով աշխարհի լավագույն թիմերից մեկն է։

Սկզբում ցանկանում էի ընտրել X2 և խաղի գոլերի տոտալը 3.5-ից քիչ խաղադրույքը, բայց երկու թիմերն էլ գոլ կխփեն տարբերակն ավելի համոզիչ է։

Կարծում եմ՝ մադրիդցիները նվազագույնը գոնե 1 անգամ կկարողանան օգտվել «Լիվերպուլի» թույլ կողմերից, իսկ «Մերսիսայդցիներն» ընթացիկ մրցաշրջանում առանց գոլ ընդունելու գրեթե չեն հեռանում դաշտից։

Եվս մեկ տարբերակ է «Լիվերպուլը» կհաղթի 1 գոլի առավելությամբ կամ ոչ ոքի կխաղա խաղադրույքը։ Ընտրությունը ձերն է։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/19 հկտ
«Աթլետիկո» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ