«Աթլետիկո» — «Էյբար». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը
«Աթլետիկոն» չի կորցնում Չեմպիոնների լիգայի պատասխան կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալիւ» դեմ կորցրածը հետ բերելու հույսերը, այնպես որ Դիեգո Սիմեոնեն այս հանդիպումն անցկացնելու է հաջորդ խաղի մասին մտքերով: «Հնդկացիների» համար սարսափելի չէ միավորներ կորցնելը՝ նրանք վստահ հաղթում են «Սևիլիային» երրորդ տեղի համար հեռակա պայքարում և սխալվելու իրավունք ունեն: Միևնույն ժամանակ «Աթլետիկոյի» պաշտպանությունում վնասվածքների համաճարակ է՝ «Էյբարի» դեմ չեն խաղա Խիմենեսը, Խուանֆրանը և Վրսալկոն, որակազրկված է նաև Սավիչը: Դիեգո Սիմեոնեն արդեն հրապարակել է հանդիպման հայտացուցակը և դրանում ընգրկված են ընդամենը 4 պաշտպաններ՝ Ֆիլիպե Լուիսը, Գոդինը, Լուկասը և երկրորդ թիմի ֆուտբոլիստ Մունյոսը:
«Էյբարը» կարող է օգտվել «Աթլետիկոյի» պաշտպանությունում այդպիսի ահռելի կորուստներից: Բասկերը գոլ են խփել առաջնության 17 արտագնա հանդիպումներից տասներեքում և, ինձ թվում է, այս խաղի լայնույթում թերագնահատված է այն խաղադրույքը, որ երկու թիմերն էլ գոլ կխփեն: Ընտրում եմ այս խաղադրույքը՝ հաշվի առնելով բարձր գործակիցը, ինչպես նաև «Էյբարի» (+1,5) ֆորայով հաղթանակի վրա: Հյուրերը պահպանում են մրցաշարային մոտիվացիան, և այս թիմը կարողանում է իր հնարավորություններից առավելագույնը քաղել, գումարած «Էյբարը» կենտրոնացած է միայն առաջնության վրա, գումարած «աթլետներին» լիովին բավական կլինի նվազագույն հաղթանակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: