«Աթլետիկո» — «Դեպորտիվո». Ալեքսանդր Վիշնեվսկու կանխատեսումը

18:15, 25 սպտ 2016
Իսպանիայում «Спорт-Экспресс»-ի թղթակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» թիմի մշտական փորձագետ Ալեքսանդր Վիշնեվսկին կանխատեսում է արել իսպանական Պրիմերայի 6-րդ տուրի «Աթլետիկո Մադրիդ» — «Դեպորտիվո» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ տանտերերը կհաղթեն «չոր» հաշվով, ինչպես նաև խորհուրդ է տալիս խաղադրույք կատարել նրանց հաղթանակի վրա տոտալ 3,5-ից քիչ գոլի պայմանով: 

Հյուրերի գոլի հավանականությունը չափազանց ցածր է: «Դեպորտիվոն» առաջնությունում բոլորից քիչ է խփել, իսկ «Աթլետիկոն» բոլորից քիչ է բաց թողել: «Դեպորտիվոյի» ողջ խաղը հարձակման գծում գնում էր Լուկաս Պերեսով, իսկ նրան փոխարինելու եկած Խոսելուն դեռևս վնասվածքից վերականգնվելու է մոտ մեկ ամիս: «Աթլետիկոն» նախորդ առաջնությունում համաիսպանական ռեկորդ գրանցեց «չոր» խաղերի քանակով, իսկ այժմ սլովենացի դարպասապահ Օբլակը և «Աթլետիկոյի» հիանալի պաշտպանները գնում են ռեկորդին մոտ գրաֆիկով՝ մեկնարկային 5 տուրերում ընդամենը երկու բաց թողած գնդակ, ընդ որում դրանցից մեկը «Նոու Կամպում» «Բարսելոնայի» դեմ էր:

Ամենայն հավանականությամբ, այս խաղում բոլոր գոլերը կլինեն Հերման Լյուքսի դարպասը: Հարցը միայն նրանում է, թե ինչքան կլինեն դրանք: Հազիվ թե չափազանց շատ, քանզի «Դեպորտիվոն» ամուր պաշտպանություն ունի, և գալիսիացիները իրենց դարպասների մոտ գրեթե այնքան քիչ սուր պահեր են թույլ տալիս, որքան նրանք են ստեղծում մրցակցի դարպասին: Դե իսկ «Աթլետիկոն» արդեն հորիզոնում «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպում ունի: Այնպես որ, Դիեգո Սիմեոնեն հավանաբար կաշխատի շուտ փոխարինել իր հիմնական հարձակվողներին կամ ընդհանրապես ինչ-որ մեկին պահեստայինների նստարանին թողնել՝ հիմնականում նախապատվությունը տալով Ֆերնանդո Տորրեսին: Իսկ Էլ-Նինյոն առաջին րոպեներից ավելի քիչ է խփում, քան փոխարինման դուրս գալուց հետո, երբ նրա դեմ են արդեն հոգնած պաշտպանները:

Ընդհանուր առմամբ, այս խաղում ավելի հեռանկարային են թվում «Աթլետիկոյի» հաղթանակը առանց բաց թողած գնդակների և «Աթլետիկոյի» հաղթանակը ընդհանուր տոտալ 3,5-ից քիչ գոլով կամ նույնիսկ 2,5-ից քիչ գոլով:

Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 6-րդ տուր
18:15/25 սպտ
«Աթլետիկո Մադրիդ» - «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Հաղթած
Պրիմերա, 6-րդ տուր
18:15/25 սպտ
«Աթլետիկո Մադրիդ» - «Դեպորտիվո»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ