«Աթլետիկո» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Դժվար է ասել, թե որ թիմի համար է վիճակահանությունն ավելի լավ ստացվել։ Եթե հաշվի առնենք, որ այս դիմակայության ֆավորիտ է համարվում «Աթլետիկոն», ապա մադրիդյան թիմին իսկապես հնարավոր ամենալավ տարբերակն է բաժին հասել։ Մյուս կողմից էլ Դորտմունդի «Բորուսիան» դժգոհելու տեղ չունի, քանի որ խուսափել է ավելի ուժեղ մրցակիցների հետ դիմակայություններից։
Ֆավորիտ համարվում է «Աթլետիկոն», սակայն հենց մադրիդցիների վրա էլ մեծ ճնշում է լինելու։ Դորտմունդի «Բորուսիան» արդեն հասել է քառորդ եզրափակիչ, ինչը մեծ նվաճում է թիմի համար։ «Աթլետիկոն» էլ երկար տարիներ պայքարում է Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթը նվաճելու համար։
Կարծում եմ, որ տանտերերի համար հեշտ խաղ չի լինելու։ Հյուրերն անկաշկանդ կգործեն, ցանկացած հաշվի պարագայում կփորձեն օգտվել հակագրոհներից։ Դիեգո Սիմեոնեի թիմն էլ ընթացիկ մրցաշրջանում չի փայլում պաշտպանությունում հուսալի խաղով։ Ենթադրում եմ, որ հյուրերը գոլ խփելու լավ շանսեր կունենան։ «Աթլետիկոն» էլ տնային խաղում նվազագույնը մեկ գոլ կխփի։ Ինձ թվում է, որ թիմերը կփոխանակվեն գոլերով։
Իմ կանխատեսումն է 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․87 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: