«Աթլետիկո» — «Բավարիա». Ալեքսանդր Վիշնեվսկու վիդեոկանխատեսումը
https://youtu.be/atO5Phnasiw
Ողջույն բոլորին Բադալոնիայից՝ Բարսելոնայի արվարձանից, հայտնի իր կամուրջ Պետրոլեումով, որը իմ հետևում է: Բառացիորեն մի քանի ժամ առաջ մենք ընկերների հետ այնտեղ էինք, իսկ հիմա տանիքում արևածագն ենք դիմավորում: Ես որոշեցի մի փոքր սպասել, որպեսզի ձայնագրեմ այս տեսանյութը և կիսվեմ «Աթլետիկո» — «Բավարիա» հանդիպման վերաբերյալ իմ մտքերով: Սա նախորդ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի կրկնությունն է: Դիմակայությունը շատ հիանալի ստացվեց: Պայմանական ֆուտբոլային Դավիդի հերթական հաղթանակը ֆուտբոլային Գոլիաֆի նկատմամբ: Հիշում եմ՝ գործակիցն այն բանի, որ «Բավարիան» դուրս չի գա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Աթլետիկոյի» հետ կիսաեզրափակչից առաջ, 3,50-ից շատ էր, բայց «Աթլետիկոն» այնուամենայնիվ վերցրեց ու հերթական անգամ հաղթեց հերթական գրանդին: Քիչ էր Սիմեոնեի թիմը բավական հաճախ հաղթում էր «Բարսային», Մադրիդի «Ռեալին», հաղթեց նաև օբյեկտիվորեն վերջին տարիներին Եվրոպայի երեք ուժեղագույն ակումբներից մեկին՝ Մյունխենի «Բավարիային»:
Եվ այժմ «Բավարիան» «Վիսենտե Կալդերոն» է գնում ռևանշի տրամադրությամբ և ինձ թվում է, որ դա կարող է մեծ դեր խաղալ: Անչելոտտիի թիմը շատ է ձգտելու, թեև «Աթլետիկոյի» համար նույնպես կարևոր է միավորներ չկորցնել: «Աթլետիկոն» խաղում է իր երկրպագուների առջև, խմբում առաջին տեղը շատ կարևոր է, այդ պատճառով ինձ թվում է, որ սա կլինի «Աթլետիկոյի» համար տիպիկ խաղ, իսկ այդպիսի խաղը «Աթլետիկոյի» համար ենթադրում է գոլային շատ քիչ քանակությամբ պահեր: «Աթլետիկոյի» պաշտպանությունն երկրորդ տարին անընդմեջ փայլում է և այն, որ այժմ վնասվածք ունի ուրուգվայցի պաշտպան Խոսե Խիմենեսը, կարծում եմ, ընդհանրապես խնդիր չէ, քանզի նա արդեն կորցրել է տեղը կազմում՝ այն զիջելով Սավիչին: Ի դեպ, հենց Խիմենեսի սխալը շատ սրեց «Աթլետիկոյի» և «Բավարիայի» միջև դիմակայությունը նախորդ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: Նա բերեց 11-մետրանոց, բերեց գոլ սեփական դարպասին և հավանաբար առանց նրա «Աթլետիկոն» հիմա ավելի լավն է:
Շատ ծանր եղավ «Աթլետիկոյի» վերջին խաղը՝ երեք օր առաջ «Դեպորտիվոյի» դեմ: Բայց թիմը հերթական անգամ շատ հուսալի էր պաշտպանությունում: Ճիշտ է՝ այնտեղ կես պահ եղավ 90-րդ րոպեին, բայց մնացած ժամանակում «Աթլետիկոն» հուսալի էր: Հիշեցնեմ, որ «Աթլետիկոն» Իսպանիայում և այս, և նախորդ մրցաշրջանում ամենից քիչն է բաց թողել: Տպավորում է ոչ միայն հիմնական 4 պաշտպանների գործողությունները, այլ նաև թիմի պաշտպանությունում ողջ խաղը, ինչպես են բոլորն աշխատում, այդ թվում նույնիսկ ֆրանսիացի նորեկ Կեվին Գամեյրոն, ով «Դեպորտիվոյի» հետ խաղում փոխարինման դուրս եկավ և գոլային փոխանցում կատարեց Գրիզմանին, իսկ «Աթլետիկոն» հաղթեց 1:0:
Բայց խաղը ծանր էր, Գրիզմանին չկարողացան հանգստի հնարավորություն տալ, քանզի ստիպված եղան երկու փոխարինումներ կատարել: Աուգուստո Ֆերնանդերը կտրեց ծնկի կապանները և շարքից դուրս եկավ կես տարով: Խիմենեսն արագ կվերականգնվի, բայց ցանկացած դեպքում խաղը ծանր եղավ, շատ ուժեր խլեց: Նույն Սիմենոնեն ևս «Վիսենտե Կալդերոնում» ավելի հեշտ խաղ էր ակնկալում: «Աթլետիկոյին» չհաջողվեց շատ ուժեր խնայել «Բավարիայի» հետ խաղից առաջ, ինչպես ցանկանում էին:
Մի կողմից, «Բավարիան» նույնպես ծանր հանդիպում ունեցավ Համբուրգում, և հաղթանակը տրվեց միայն 89-րդ րոպեին: Այդ պատճառով ինձ թվում է, որ դժվար խաղ կլինի և խաղադրույք կկատարեի, առաջին հերթին, իհարկե, տոտալ քչի վրա: Հաշվի առնելով, որ «Աթլետիկոյի» հարձակումը հոգնել է, և պաշտպանությունը հիանալի է նայվում, շատ հազվադեպ է, երբ բաց է թողնում: Այնպես որ, «Բավարիայի» հանդեպ ողջ հարգանքին, չեմ կարծում, որ «Բավարիան» կկարողանա շատ խփել: Գո՞լ. այո: Երկու՞. դժվար թե:
Ինձ թվում է՝ այստեղ ավելի հավանական է «Բավարիայի» 1:0 հաշվով հաղթանակը կամ ոչ-ոքի 1:1-ը, կամ էլ 0:0-ն: Ընդհանուր առմամբ, տոտալ քչի գործակիցն այդքան էլ բարձր չէ, բայց երկրորդ խաղադրույքը, որը, ինձ թվում է, կարելի է փորձել, դա խաղակեսերից մեկում «Բավարիայի» հաղթանակն է: Այդքան վատ գործակից չեն տալիս սրա համար: Հնարավոր է՝ դժվար լինի հաղթել ողջ խաղում: Ինձ թվում է, որ երկու փորձերից մեկը գոլ խփելու և բաց չթողնելու կարող է հաջող լինել, և այդ իրադարձության հավանականությունը բավականին բարձր է:
Այսպիսի մտքեր այս խաղի վերաբերյալ: Շնորհակալություն ուշադրության համար: Հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» կայքի համար Բարսելոնայից «Спорт-Экспресс» թերթի թղթակից Ալեքսանդր Վիշնեվսկին էր: Բոլորին հաջողություն խաղադրույքներում, շնորհակալություն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: