«Աթլետիկո» – «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 02 հկտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Աթլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» Իպանիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական հանդիպման վերաբերյալ։

Կատալոնական «Բարսելոնայի» վիճակը գնալով ավելի ու ավելի ծանր է դառնում։ Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում անընդմեջ Ռոնալդ Կումանի տղաները բաց թողեցին 3 գնդակ, մրցակցի դարպասին էլ ոչ հարված չկատարեցին։ Բոլոր մրցաշարերում միասին վերցրած, «Կապտանռնագույնները» վերջին 5 խաղում տարել են 1 հաղթանակ, այն էլ՝ «կիսամեռած» «Լևանտեի» նկատմամբ։

«Աթլետիկոն» խաղում է տիպիկ «Էլ Չոլոյին» բնորոշ ֆուտբոլ. հանդիպումն անցկացնում է ցածր տեմպով, հոգնեցնում մրցակցին մինչև վերջին շունչը ու վերջնական խայթում վերջին վայրկյաններին։ Ունենալով Սուարեսի պես գել ու գազան առջևի գծում՝ ինչու՞ չխաղալ այդ ոճով։ ՉԼ-ի նախորդ խաղում այդպես ծնկի բերվեց «Միլանը», Լա Լիգայում՝ «Խետաֆեն»։ Այո, վերջին շրջանում Սիմեոնեի թիմը մի տեսակ սպասվածից թույլ է խաղում (զրոներ Բիլբաոյի «Աթլետիկի» հետ և պարտություն «Ալավեսից»), բայց «Բարսայի» հետ ուժերը պետք է որ հերիքեն հաղթանակի համար։

«Բարսելոնան» վերջին անգամ Դիեգո Սիմեոնեի թիմին հաղթել է, երբ աշխարհը չգիտեր՝ պանդեմիան ինչ է։ Դրանից հետո՝ 4 խաղ, «Աթլետների» 4 հաղթանակ ու 2 ոչ ոքի։ Եթե հաշվի առնենք թիմերի կարդային խնդիրները և հոգեբանական վիճակը, կգանք պարզ եզրակացության. «Բարսելոնան» հաղթելու ոչ մի շանս չունի։ Ավելին. «Աթլետիկոն» տանը հանգիստ նոկաուտի կենթարկի Կումանին։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:00/2 հկտ
«Աթլետիկո» - «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ