«Աթլետիկո» – «Բարսելոնա»․ կանխատեսում

23:00, 02 հկտ 2021
Իսպանական Լա Լիգայի 8-րդ տուրում «Աթլետիկոն» կհյուրընկալի «Բարսելոնային»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղը գոլառատ չի լինի և կատալոնացիների նախկին հարձակվողներից գոնե մեկը գոլ կխփի։

Առաջնությունում այս թիմերի միջև կայացած վերջին 4 խաղից 3-ում ամենաշատը 1 գոլ է գրանցվել։ Թիմերը մեկական անգամ հաղթել են 1։0 հաշվով և 2 ոչ ոքի է գրանցվել։ «Աթլետիկոն» վերջին 5 խաղից 3-ում գոլ չի խփել։

«Բարսելոնայի» մոտ իրավիճակն ավելի վատ է։ Պարտությունները Չեմպիոնների լիգայում «Բավարիայից» և Բենֆիկայից՝ միևնույն 0։3 հաշվով։ Ոչ ոքիներ՝ «Կադիսի» և «Գրանադայի» հետ։ Թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեծ ճնշման տակ է և ամենայն հավանականությամբ, շուտով կհեռացվի իր պաշտոնից։ Այս խաղում  էլ հոլանդացի մասնագետը չի լինելու տեխնիկական գոտում, քանի որ որակազրկված է։ Չի բացառվում, որ այս խաղից հետո էլ կատալոնական ակումբի ղեկավարությունը որոշի պաշտոնանկ անել գլխավոր մարզչին։

Մադրիդյան ակումբի երկու հարձակվողները՝ Լուիս Սուարեսն ու Անտուան Գրիզմանը, հեռացել են կատալոնական ակումբից հենց Կումանի օրոք։ Երկու ֆուտբոլիստներն էլ վիրավորված են թե՛ Կումանի, թե ակումբի ղեկավարության քայլերից և կարծում եմ, որ այս խաղում լրացուցիչ մոտիվացիա կունենան։ Ընտրում եմ՝ Լուիս Սուարեսը կամ Անտուան Գրիզմանը գոլ կխփեն խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․54 գործակիցը։

Վերջին խաղերում «Աթլետիկոյի» կազմում գոլեր են խփում հենց Սուարեսը կամ Գրիզմանը։ Երկուսն էլ աչքի ընկան «Միլանի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում։

Ընտրել եմ ևս մեկ խաղադրույք՝ խաղի գոլերի տոտալը 2-ից քիչ։ Այսպիսի հանդիպումներում հիմնականում հետևյալ սցենարն է գրանցվում․ թիմերը մաքսիմալ կերպով փորձում են զգուշավոր գործել՝ մտածելով առաջին հերթին գոլ բաց չթողնելու, քան խփելու մասին։ Եվ երբ թիմերից մեկը գոլ է խփում, մյուսի համար ավելի բարդ է լինում կոտրել հաշվի մեջ առաջ եղած թիմի պաշտպանությունը։ Գրեթե նմանատիպ սցենարի ենք ականատես եղել այս թիմերի մասնակցությամբ վերջին 5 խաղից 3-ում։

«Բարսելոնան» շատ վատ հանդիպում անցկացրեց «Բենֆիկայի» հետ, որ նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչի հաշվին «կապտանռնագույնները» կարող են գրավել Յան Օբլակի դարպասը։

Օրդինար: Հաղթած
Լա Լիգա
23:00/1 հկտ
«Աթլետիկո» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Վերադարձ
Լա Լիգա
23:00/2 հկտ
«Աթլետիկո» – «Բարսելոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ